15:52 Բոցիա |
Բոցիա (լատ.՝ Botia), ծականաձկների ընտանիքի մեջ դասվող ձկների ցեղ։ Լայն տարածում են գտել որպես աքվարիումային ձկներ [1]։ Հանդիպում են Հարավարևելյան Ասիայի ոչ մեծ գետերում։ Հանդիպում են նաևԻնդոնեզիայի քաղցրահամ և մաքուր ջրերում[1]: Մարմինն ունի տորպեդոյի տեսք: Հանգիստ կենդանիներ են: Ապրում են խմբերով: Աչքի են ընկնում վառ գունավորմամբ, որի համար հաճախ են պահվում աքվարիումներում:
Բովանդակություն[թաքցնել]
Խնամք[խմբագրել]Սոցիալական կենդանիներ են, ապրում են վտառներով[2] և ցուցաբերում են ագրեսիվ վարք, եթե միայնակ են ապրում: Դրա համար խորհուրդ է տրվում պահել 5-7 առանձնյակներից բաղկացած խմբով: Աքվարիումի հատակն անհրաժեշտ է ծածկել որոշակի նյութերով, ինչպիսին են քարերը, տարբեր սնամեջ առարկաներ, կենդանիների կմախքներ: Գրունտը, որով պատում են աքվարիումի հատակը, պետք է լինի փափուկ, ավազանման[3]: Աքվարիումում ջրի ջերմաստիճանը պետք է լինի 24—26 °C: Անհրաժեշտ է օգտագործել օդափոխման և զտման սարքեր՝ աքվարիումի ջրի մաքրության և օդի անհրաժեշտ քանակն ապահովելու համար: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |