15:37 Բեզոարյան այծ |
Բեզոարյան այծ (լատ.՝ Capra aegagrus) կամ մորուքավոր այծ, սնամեջ-եղջերավորների ընտանիքի երկկճաղակվոր կենդանի, լեռնային վայրի այծ։
Բովանդակություն[թաքցնել]
Նկարագրություն[խմբագրել]Իրանի երկարությունը մոտ 1,5 մետր է, կենդանի քաշը՝ 80 կգ։ Նոխազներն ունեն կեռ, թրաձև եղջյուրներ, որոնց երկարությունը 130 սմ է։ Բուրդը շիկագույն է՝ մոխրագույն երանգներով, իսկ առանձին մասերում՝ մուգ կամ սև։ Գիտնականների մեծամասնության կարծիքով ընտանի այծերի նախահայրն է։ Տարածվածությունը[խմբագրել]Բեզոարյան այծ կա Հունաստանում, Փոքր Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում, Հայաստանում, Դաղստանում, Ադրբեջանում, Հարավային Թուրքմենիայում։ Տարածված են դժվարանցանելի լեռներում,Կովկասում՝ սովորաբար անտառային գոտու վերին սահմաններում։ Ամռանը բարձրանում են լեռների գագաթը։ Հայաստանում բազմացվում է Խոսրովի անտառում։ Բեզոարյան այծ պոլիգամ է, ապրում է հոտերով։ Բացառությամբ զուգավորման շրջանի՝ նոխազներն ապրում են առանձին։ Կերը[խմբագրել]Սնվում են խոտաբույսերով և կիսաթփերով, տերևներով։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |