15:39 Բեխշտեյնի գիշերաչղջիկ |
Բեխշտեյնի գիշերաչղջիկ (լատ.՝ Myotis bechsteinii), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։
Բովանդակություն[թաքցնել]
Տարածվածությունը[խմբագրել]Հանդիպում է Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Իսպանիայում, Բելգիայում, Լեհաստանում։ Հայաստանի Հանրապետության կաթնասունների ֆաունայի ցանկում նոր տեսակ է։ Հայտնաբերվել է 2000 թվականին՝ Սյունիքի մարզի հարավային շրջաններում։ ՀՀ-ում առաջին անգամ տեսակը նկարագրվել է 2003–ինՍյունիքի մարզի հյուսիս–արևելքում (Գորիսի շրջան), իսկ 2004 թ–ին` Լեռնային Ղարաբաղին սահմանակից գյուղերում՝ Խնձորեսկ և Գորիսի շրջակայքում (Թեղ և Կոռնիձոր)։ Արցախում արեալը նեղ է։ Հայտնի է Ասկերանի և Մարտակերտի շրջաններում։ Կենսակերպը[խմբագրել]Գերադասում է մեծաթիվ գաղութներ չկազմել և ավելի հաճախ որպես ապաստան նախընտրում է հաստաբուն ծառերի փչակները, մարդկային շինությունների փայտաշեն տանիքները։ Վարում է մթնշաղագիշերային կենսակերպ։ Արտաքին տեսքը[խմբագրել]Մորթին մեջքային կողմում մուգ շագանակագորշավուն է, դեպի փորի կողմը` համեմատաբար բաց մոխրածխագույն։ Մուգ է նաև թևաթաղանթը։ Ականջները եմծ են ու լայն, սակայն թաղանթը բարակ է, թևը` Myotis-ների ցեղին ոչ բնորոշ համեմատաբար կարճ և լայն։ Համեմատաբար մեծ չղջիկ է, մարմնի երկարությունը 49,1-50,7 մմ է, պոչինը՝ 42,3-47,5 մմ, ականջինը՝ 22-26 մմ, նախաբազկինը՝ 43-44,7 մմ, քաշը` 17,5-25,6 գ։ Գագի կոնդիլոբազալ երկարությունը` 14,6-17,2 մմ։ Սննդառություն[խմբագրել]Սնվում է խոշոր բզեզներով, գիշերային թիթեռներով, միջատների թրթուրներով, մորեխներով ու սարդերով։ Ամռան կեսերին ծնում է 1 ձագ։ Սննդային մրցակիցներն են սրականջ գիշերաչղջիկը, եռագույն գիշերաչղջիկը ևհարթաքիթ չղջիկների այլ ներկայացուցիչներ։ Թշնամիները[խմբագրել]Թշնամիներից են կատուները, կզաքիսները, աքիսները, առնետները և գիշերային գիշատիչ թռչունները։ Հիվանդությունները[խմբագրել]Վարակվում է էկտո և էնդոմակաբույծներով։ Նշանակությունը[խմբագրել]Կարևոր նշանակություն ունի կենսացենոզների դինամիկ հավասարակշռության պահպանման գործում և որպես վնասատու միջատների դեմ պայքարի կենսաբանական միջոց[1][2][3][4][5]։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |