Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Բեղավոր գիշերաչղջիկ
15:40
Բեղավոր գիշերաչղջիկ

Բեղավոր գիշերաչղջիկ (լատ.՝ Myotis mystacinus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է գրեթե բոլոր (բացառությամբ Արագածոտնի և Շիրակի) մարզերում (մեծ կամ փոքր ջրամբարների մոտ)։ Շատ են Սևանա լճի ավազանի շրջակա թաքստոցներում (փչակներ, քարանձավներ, ժայռաճեղքեր, շինություններ, խոտի դեզեր և այլն)։

Արագ թռչող, համեմատաբար մեծ չղջիկ է։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 38-48 մմ է, պոչինը՝ 32-46 մմ, նախաբազկինը՝ 32-39 մմ, ականջինը՝ 10 մմ, կենդանի զանգվածը՝ 6, 5 գ։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է արյունածուծ միջատներով, մանր գիշերային թիթեռներով և այլն, որոնց հիմնականում որսում է այգիներում, ջրամբարներում՝ գետնի (ջրի) մակերևույթից 1-8 մ բարձրության վրա։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Հունիս-հուլիսին ծնում է 1-2 ձագ, որոնց 4-շաբաթականում անհնար է տարբերել ծնողներից։ Բազմացման և ձագերի կերակրման շրջանում էգերը կազմում են առանձին խմբեր։ Ձմեռում է քարանձավներում, ժայռերի, պատերի ճեղքերում, նկուղներում, փչակներում, դռների և լուսամուտների ճեղքերում և այլն։

Դիտումներ: 156 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more