Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Բեղավոր երաշտահավ
15:41
Բեղավոր երաշտահավ

Բեղավոր երաշտահավ (լատ.՝ Panarus biarmicus), հաստակտուց երաշտահավերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 16-18 սմ, կենդանի զանգվածը՝ 14-18 գրամ։ Մարմինը կլորավուն է, պոչը՝ շատ երկար, փակ վիճակում արտաքին թևի վրա նկատելի է սպիտակ շերտ։ Հասունի մարմինը վերևից բաց դարչնագույն է։ Արուի գլուխը մոխրագույն է, բեղերը և պոչը՝ սև։ Էգը դարչնագույն է, սև բեղերն ու ներքնապոչը բացակայում են։ Երիտասարդի ընդհանուր գունավորումը դեղնավուն է, սանձիկը՝ մուգ, մեջքի կենտրոնով ձգվում է սև շերտ։ Երամային է։ Թռիչքը կարճ է, ոստյունանման, գետնից քիչ բարձր, շարժվում է չափազանց ճարպիկ։ Բնակվում է եղեգնուտներում։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։ Հարսանեկան առաջին զույգերը ձևավորվում են մարտի սկիզբ-ապրիլին։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բները կառուցում են մարտի կեսից։ Ձվադրման պատրաստ և ձվերի լրիվ քանակով բները հայտնվում են ապրիլ-հունիսին։ Կրկնակի բնադրման դեպքում թարմ ձվեր են հայտնվում հուլիսի 1-ի կեսին։ Բույնը խորը գավաթաձև է՝ տերևներից, եղեգի ծաղկաբույլերից։ Բնադրում է խիտ բուսուտների ստորին մասում՝ ջրի մակերեսից 30-80 սմ բարձր։ Ձագերը հայտնվում են ապրիլից հուլիսի առաջին կեսին, միևնույն ժամանակ կարող են լինել թխսակալող էգեր և բնից դուրս եկած ձագեր։ Բնադրման սուղ պայմանների դեպքում կարող են փոխադարձաբար ձվադրել հարևան այլ տեսակների բներում։ Բնին վտանգ սպառնալիս երիտասարդ թռչուններն անհանգիստ վարքով այն հեռացնում են բնի սահմաններից։ Երիտասարդ թռչուններից բաղկացած ընտանեկան խմբերի թիվը կտրուկ աճում է հուլիսի վերջից։

Դիտումներ: 232 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more