Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Բազմոտանիներ
15:26
Բազմոտանիներ

Բազմոտանիներ (լատ.՝ Myriapoda), հոդվածոտանիների տիպի ցամաքային կենդանիների 4 դասի ընդհանուր անվանումը։ Լայնորեն տարածված է շուրջ 50 հազար տեսակ, Հայաստանում առավել հայտնի են Կոխի հազարոտնուկը, հայկական զրահակիրը, սովորական ճանճորսը։

 

 

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմինը որդանման է՝ բաղկացած գլխից և երկար հատվածավորված իրանից։ Չափերը 0, 5 մմ 0, 3մ են, հատվածների թիվը՝ 170 և ավելի։ Գրեթե բոլոր հատվածները կրում են 1-2 զույգ ոտքեր (այստեղից՝ անվանումը)։ Գլխի վրա տեղադրված են երկար, չճյուղավորված բեղիկները և բերանային օրգանները։ Որոշ տեսակների մարմինը ծածկող խիտինային կուտիկուլան ընկղմված է կրով։

Ներքին կառուցվածք[խմբագրել]

Շնչում Են տրաքեաներով։ Արյունատար համակարգը բաց տիպի է։ Արտաթորությունը կատարվում է մալպիգյան խողովակներով, ավշային հանգույցներով և ճարպային մարմնի օգնությամբ։ Նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից, փորի նյարդային շղթայից։ Հոտառության և շոշափելիքի օրգանները տեղադրված են բեղիկների վրա։ Ունեն պարզ աչքեր, տեսողությունը վատ է զարգացած։

Ապրում են քողարկված՝ հողի ճեղքերում, քարերի, բուսական մնացորդների, ծառերի կեղևի տակ։ Վարում են գիշերային կյանք։ Կան բուսակեր և կենդանակեր տեսակներ։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բաժանասեռ են։ Բազմանում են սեռական ճանապարհով։ Զարգացումն ընթանում է թերի կամ լրիվ կերպարանափոխությամբ։ Ապրում են մի քանի ամսից մինչև 5-6 տարի։

Նշանակություն[խմբագրել]

Որոշ տեսակներ գյուղատնտեսական, ջերմոցային բույսերի վնասատուներ են։

Դիտումներ: 532 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more