15:34 Բարասինգա |
Բարասինգա[1] (լատ.՝ Cervus duvaucelii), եղջերուների ընտանիքից կաթնասուններ: Անվանումը տրվել է ի պատիվ ֆրանսիացի բնագետ Ալֆրեդ Դուվասելի (ֆր.՝ Alfred Duvaucel) (1793—1824)[2]: «Բարասինգա» բառը նշանակում է «Տասներկու եղջյուրներով եղջերու»: Սովորաբար բարասինգաները ունենում են 10-14, երբեմն նաև 20 եղջյուր:
Բովանդակություն[թաքցնել]
Արտաքին տեսքը[խմբագրել]Բարասինգան հնդկական եղջերուից համեմատաբար փոքր է: Հասուն արուի մարմնի երկարությունը 135 սմ է, քաշը 170-180 կգ: Եղջյուրների երկարությունը 75 սմ է, բարասինգների ամենաերկար եղջյուրը հասել է 140 սմ-ի: Այս եղջերուները ունեն ոչ այնքան փարթամ, բաց շագանակագույն մորթի: Արուն սովորաբար ավելի մուգ գույնի մորթի ունի, քան էգը: Ամռանը բարասինգներն ավելի բաց գույն ունեն, քան ձմռանը: Որոշները իրենց մարմնի վրա ունեն տարբերվող գունավորում ստացած հատվածներ: Տարածվածությունը[խմբագրել]Բարասինգաները հանդիպում են Հնդկաստանի հյուսիսային, կենտրոնական և արևելյան հատվածներում, ամբողջ Պակիստանի տարածքում և Բանգլադեշում, ինչպես նաև Նեպալիհարավում և Իրանի արևելքում: Ապրելակերպը[խմբագրել]Բարասինգաները միշտ բնակվում են ճահճային տարածքներում և մարգագետիններում: Նրա սմբակները հնարավորություն են տալիս նրան տեղաարժվել ճահճային տարածքներուվ: Բարասինգան սկսում է արածել առավոտյան և երեկոյան, ցերեկը և գիշերը նա հանգստանում է՝ ուշադիր հետևելով շրջապատին: Բարասինգաների լսողությունը այնքան էլ լավը չէ, փոխարենը օժտված են յուրահատուկ հոտառությամբ: Զգալով վտանգը բարասինգները անսովոր ձևով բարձր ձայն են հանում՝ շեղելով մյուս եղջերուների ուշադրությունը և սկսում են վազել: Բարասինգները սնվում են խոտով: Բազմացումը[խմբագրել]Բարասինգաները շատ արագ են բազմանում: Զարգացման գործընթացը արուների մոտ սկսվում է դեկտեմբերի վերջին, երբ եղջյուրները լրիվ աճած են լինում: Լուսաբացին և մթնշաղին արուները սկսում են շարժվել և բարձր ձայներ արձակել՝ գրավելով էգերի ուշադրությունը և վախեցնելով մյուս արուներին: Սովորաբար արուները եղջյուրները ցցում են խոտերով, որպեսզի ավելի մեծ ուշադրություն գրավեն: Որքան շատ է լինում «հարդարանքը», այքան ավելի շատ ուշադրություն են գրավում: Մինչ ձագի ծնունդը էգը հեռանում է խմբից և գնում այնտեղ, ուր կան ավելի բարձր խոտեր: Ծննդաբերությունից հետո էգերը մնում են ձագերի կողքին այնքան, քանի դեռ նրանք չեն ուժեղացել: Ձագերը հավաքվում են խմբերով, որոնք կոչվում են «դպրոցներ»: Յուրաքանչյուր այդպիսի խմբում հանդիպում են 40-50 ձագ: Թշնամիները[խմբագրել]Բարասինգաների միակ և ամենավտանավոր թշնամին վագրերն են: Բարասինգան և մարդը[խմբագրել]Նախկինում բարասինգաները Հնդկաստանում հանդիպում էին մեծ թվով: 1955 թվականին Կորբետ ազգային այգում նրանց թվաքանակը հասնում էր 5000-ի: Բայց մոտակա ժամանակներում տեղի ունեցան ճահիճների վերացում, որի հետևանքով կենդանիների թիվը կրճատվեց: Բացի դրանից պարզվեց, որ բարասինգաների միսը բավական համեղ է, եղջյուրներից կարելի է պատրաստել ալյուր, որը հնդկական ավանդույթների բուժումների համաձայն կրծքավանդակի հիվանդության բուժման համար մեծ դեր ունի: Հաջորդ առիթը դա ևս ճահճային տարածքների վերացումն էր, այս անգամ տարածքը հասնում էր 12 կմ²-ու: Մինչ 1965 թվականը այստեղ հնարավոր էր հանդիպել 700-800 բարասինգա, սակայն այստեղ նույնպես տեղի ունեցան տարածքային փոփոխություններ: Հետագայում բարասինգաները փախան Դուդհավի անտառային տարածք, որը փրկեց նրանց լիովին վերացումից: 1969 թվականին այստեղ նրանց թվաքանակը հասավ 500-ի: 1981 թվականին բարասինգաների թվաքանակը աճեց և հասավ 2000-ի: Պատկերասրահ[խմբագրել] |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |