15:32 Բամբուկի կաքավ |
Բամբուկյան կաքավ (լատ.՝ Bambusicola fytchii) հավանմանների տեսակի թռչուն.։
Բովանդակություն[թաքցնել]
Նկարագրություն[խմբագրել]Բամբուկյան կաքավի մարմնի երկարությունը հասնում է 25-ից 30 սմ-ի, իսկ պոչի երկարությունը 9-ից 13 սմ-ի։ Էգերը ավելի թույլ են քան արուները։ Արուները նաև գերազանցում են էգերին իրենց մարմնի չափսերով։ Բամբուկյան կաքավների թևերի երկարությունը 129-ից 156 սմ է։ Թռչունները կշռում են մինչև 400 գ.։ Արուները ունեն շագանակագույն կամ սև գունավորում, իսկ էգերը ունեն ավելի թույլ գունավորում։ Ոտքերը ունեն դեղնավուն երանգներ։ Տարածվածություն[խմբագրել]Բամբուկյան կաքավները տարածված են հիմնականում հյուսիս-արևելյան Հնդկաստանում, արևելյան Բանգլադեշում և Չինաստանի որաշակի հադվածներում։ Տարածված են նաև Մյանմայի, Թայլանդի, Լաոսի և Վիետնամիհյուսիսային հադվածներում։ Վերջին տարիներին այս կենդանիների թիվը կտրուկ բարձրացում է։ Ապրում են ծովի մակարդակից 500-ից 3000 մետր բարձրության վրա` կաղնու անտառներում։ Այս թռչուններին հազվադեշ կարելի է տեսնել մարդաբնակ տարածքներում։ Սննդառություն[խմբագրել]Բամբուկյան կաքավները սնվում են հիմնականոմ խոտով, հատապտուղներով և միջատներով։ Նրանք միջատներ գտնում են հողը փորելու միջոցով։ Վերարտադրողականություն[խմբագրել]Բամբուկյան կաքավները հաճախ են հանդիպում խմբերով։ Յուրաքանչյուր խմբում հանդիպում է մոտ 5-6 առանձնյակ։ Նրանք ամբողջ ձմեռ լինում են միասին, սակայն մյուս ամիսներին նրանք բաժանվում են միմյանցից։ Ձվադրման շրջանում արուները սկսում են ապահովել էգերի անվտանգությունը։ Այս կաքավների մոտ ձվադրումը սկսվում է ապրիլ կամ մայիս ամիսներին և ավարտվում ամենաուշը հուլիսին։ Ունենում են 5-6 ձու։ Բամբուկյան կաքավի ձուն լինում է թեթև, թույլ դարչնագույն գույնի։ Ինկուբացիոն շրջանը տևում է 18-19 օր։ Ձվադրմանը մասնակցում են միայն էգերը։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |