15:27 Բալիական վագր |
Բալիական վագր [1] (լատ.՝ Panthera tigris balica), վագրերի վերացող տեսակ, որը հանդիպում է միայն Բալի կղզում: Այս վագրերի առաջին տեսակը կոչվում է ինդոնեզյան, մյուս երկուսը՝ ճավայական վագր (արդեն վերացած) և ջիբրալթարյան վագր (վերացման վտանգի առջև):
Բովանդակություն[թաքցնել]
Պատմությունը[խմբագրել]Գոյություն ունի Բալիական վագրի առաջացման 2 թեորիա: Առաջինի համաձայն ճավայական և բալիական վագրերը եղել են մի տեսակից: Սառցե դարաշջրանից հետո հնարավոր է, որ կենդանիներից յուրաքանչյուրը հայտնվել է տարբեր կղզիներում: Եվ այստեղից էլ առաջացել են նրանց անունները: Երկրորդ թեորիայի համաձայն վագրը հասել է Բալի կղզի և այստեղ դրել իր տունը: Արտաքին տեսքը[խմբագրել]Բալիական վագրը համարվում է ամենակարճ տեսակը վագրերի շրջանում: Արուների մարմնի երկարությունը հասնում է 120-230 սմ, իսկ էգերինը՝ 93-183 սմ: Արուների քաշը հասնում է 90-100 կգ, իսկ էգերինը՝ 65-80 կգ: Մազերը շատ կարճ է, բաց նարնջագույն գույն է և ամբողջ մարմնով տարածվում են սև հատվածներ: Հաճախ այդ սև հատվածների մեջ նկատելի են մուգ գունավորման օղակներ: Ապրելակերպը[խմբագրել]Ապրելակերպը նման է մյուս վագրերի ապրելակերպին: Այս տեսակի վագրերի կյանքի տևողությունը 8-10 տարի է: Բազմացում[խմբագրել]Էգերն ունենում են 2-3 ձագ, որոնց քաշը հասնում է 0,9-1,3 կգ: Ձագերը մնում են մոր մոտ 1,5-2 տարի: Թվաքանակի կրճատումը[խմբագրել]Առաջին վագրը սպանվեց 1911 թվականի նոյեմբերի 3-ին կղզում Օսկար Վոյնիչի կողմից (անգլ.՝ Oszkar Vojnich): Նա սպանել էր հասուն վագրի` կղզու հյուսիս-արևմտյան մասում՝ Հունունգ Հոնդոլոյի և Բանյուպոխ գետի միջև: Տեղացիները հետաքրքրվեցին վագրի տեսակով և սկսվեց մասսայական որսորդություն: Բարոնը այս ամենը նկարագրել է իր «Արևելյան Հնդկաստանում» գրքում, որը հրատարակվել է 1913 թվականին Բուդապեշտում:[2] Բալիական վագրի տեսակը համարվեց վերացող 1937 թվականի սեպտեմբերի 27-ին, այն բանից հետո, երբ սպանվեց հասուն արու վագր Բալիի արևմուտքում:[3] Տեսնելով կղզու փոքր տարածքը, ոչ բարենպաստ պայմանները, դժվար թե ինչ-որ կենդանի ողջ մնա: Վագրը տեղացիների մշակույթում[խմբագրել]Բալիում բնակվողների համար վագրը մեծ նշանակություն ուներ: Այն շատ հաճախ է հիշատակվում ժողովրդական հեքիաթներում և արվեստի նմուշներում: Ոմանք կենդանուն համարում էին գերբնական ուժերի տեր երևույթ: Կենդանիների հիմնական մասի վերացումից հետո տեղացիները սկսեցին ոչնչացնել կենդանու հետ կապված բոլոր իրերը: Չնայած այս ամենին որոշ նմուշներ դեռևս պահպանվում են: Ավելի շատ տեղեկություններ հանդիպում են հունգարացի բարոն Վոյնիչեմից, ով կարողացել էր կենդանուն գցել ցանցը և լուսանկարել նրան: Ինչպես նաև հայտնաբերվել են որոշ ոսկորներ: Լոնդոնի բրիտանական թանգարանում պահվում է կենդանիների մասունքների ոչ այնքան մեծ հավաքածու: Չնայած նրան, որ կենդանիները գրեթե վերացել են, այնուամենայնիվ նրանք մեծ դեր են խաղում տեղացիների կրոնական հավատալիքների մեջ: Պատկերասրահ[խմբագրել] |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |