Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Բադեր
09:27
Բադեր

Բադեր (լատ.՝ Anatidae), սագանմանների կարգի բադերի ընտանիքի ջրլող թռչունների մի քանի ցեղերի ընդհանուր անվանումը։

Հայտնի է 147, Հայաստանում՝ 29 տեսակ՝ լայնակտուց բադկարմիր բադկռնչան բադմեծ սղոցակտուց բադմոխրագույն բադսպիտակագլուխ բադխայտաբադկարապներ, մրտիմներ, սուզաբադեր, տուրպաններ։ Տեսակներից 7-ի (լուտոկ, սև տուրպան, նետապոչ, շչան բադեր, ծվվան, կարմրախածի, սպիտակաճակատ սագեր, ծովային սուզաբադ) կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։

 

 

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Փոքրամարմին են (0, 3-5 կգ), պարանոցը և ոտքերը (ունեն լողաթաղանթ) կարճ են։ Պոչի հատվածում առկա են ճարպագեղձեր։ Բադերը մեծ մասամբ լողում են մաքուր ջրերում, իսկ ձագ հանելու ժամանակ դուրս են գալիս ցամաք։ Արուն և էգը տարբերվում են փետուրների գուներանգով, արձակած ձայնով։ Տարբեր տեսակներ ունեն տարբեր գունավորում՝ մոխրագույնխայտաբղետսպիտակկապույտսև և այլն։ Ոտքերը կարճ են՝ ծածկված թեփուկներով։

Բազմացում[խմբագրել]

Բադերը բնադրում են գետնին, խոտերի մեջ, իսկ որոշ տեսակներ (օրինակ՝ մշկաբադը և գունագեղ մանդարինը)՝ ծառերի փչակներում, թփերի վրա, դնում են 5–12 ձու, թուխս նստում գարնան վերջին և ամռան սկզբին։

Սննդառություն[խմբագրել]

Բադերն ամենակեր են, սնվում են բույսերով, միջատներովթրթուրներովխխունջներով, ծովային մանր անողնաշարավոր կենդանիներով։ Հազվադեպ են սուզվում, գերադասում են լայն կտուցով հասնել հատակին՝ ջրից դուրս թողնելով պոչը։

Ընտանի բադեր[խմբագրել]

Ընտանի բադերը սերում են վայրի՝ կռնչան բադից, որը մտնում է իսկական կամ ազնիվ բադերի խմբի մեջ։ Այս խմբի մեջ մտնում են նաև փասիանաբադը, մոխրագույն բադը, հողմաբադը, լայնակտուց բադը, սուլող մրտիմը և այլն։ Հայաստանի Հանրապետությունումտարածված է բադերի 27 տեսակ։ Ընտանի բադերն ունեն համեղ միս, փափուկ աղվամազ և ամուր փետուրներ։ Նրանց կերակրում են ուտելիքի մնացորդներով, եփած կարտոֆիլով, ծլած հացահատիկով։ Նրանք արագ են աճում և 70 օրվա ընթացքում հասնում մինչև 3–4 կգ-ի։

Դիտումներ: 145 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more