22:33 Ազնվասարեկ |
Ազնվասարեկ (լատ.՝ Carduelis spinus), սերիոսների ընտանիքի թռչուն։ Ձմեռող է, հազվագույտ։ Արտաքին կառուցվածք[խմբագրել]Մարմնի երկարությունը 12 սմ է, թևերի բացվածքը՝ 20-23 սմ, կենդանի զանգվածը 12-14 գ։ Թևերը սև են՝ 2 դեղին շերտերով։ Պոչի եզրային փետուրների հիմքը դեղին հատվածներով է։ Արուի կզակը և թասակը սև են, մեջքը՝ կանաչ, ներքնապոչը՝ սպիտակավուն։ Էգն ավելի խամրած ու խայտավոր է, արուին բնորոշ սև կզակն ու թասակը բացակայում են։ Ձմռանը հանդիպում է փոքր խմբերով (2-3 թռչուն)։ Սովորաբար աղմկոտ է, կերակրվելու համար նստում է ծառի ճյուղերի ծայրերին։ ԲՆակվում է անտառներում, պտղատու այգիներում։ Սնվում է սերմերով։ Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]Աշնան ամենավաղ վերադարձը ՀՀ՝ սեպտեմբերի վերջին, գարնան հետադարձը՝ միչև ապրիլի 3-րդ տասնօրյակը։ Բնադրումը հնարավոր է ՀՀ հյուսիսային անտառներում։ Փետրագունավորման գրավչությամբ, վարքի դրսևորման յուրօրինակությամբ և տնային պայմաններին արագ հարմարվելու շնորհիվ մեծ արժեք ունի որպես գերազարդիչ տեսակ։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |