Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 19 » Ազնիվ եղջերու
22:32
Ազնիվ եղջերու

Ազնիվ եղջերու (լատ.՝ Cervus elaphusերկսմբակավորների ընտանիքի կճղակավոր կաթնասուն կենդանի։ ՀՀ-ում կլիմայավարժեցվել է Խոսրովի արգելոցում (1970), ապա տեղափոխվել Դիլիջանի արգելոց, որտեղ արագ հարմարվել է տեղանքի պայմաններին։

Մարմնի երկարությունը 185-240 սմ է, պոչինը՝ 8-15 սմ, կենդանի զանգվածը 130-320 կգ։ Մարմնի վերին մասը ավազամոխրագույնից դարչնագույն է՝ շիկակարմիր երանգով։ Գլուխն ավելի բաց գույնի է։ Դնչի տակը, բերանի ու աչքերի շուրջը սպիտակավուն է։ Պարանոցի ու մեջքի միջին մասով անցնում է սև շերտ։ Պոչի մոտ մազերը սպիտակ են և առաջացնում են շրջանաձև մեծ բիծ՝ «հայելի»։ Արուներն ունեն ճյուղավոր եղջյուրներ, որոնք ամեն տարի փոխվում են։

Ազնիվ եղջերուն ամռանը սնվում է խոտաբույսերով, ծառերի ու թփերի տերևներով և ճյուղերով, ձմռանը՝ ծառերի կեղևներով, չոր ճյուղերով ու խոտաբույսերով։ Կտղուցը սեպտեմբերին է, երբեմն՝ հոկտեմբերի կեսերին, առանձին անհատներինը՝ դեկտեմբեր - հունվարին։ Հղիությունը տևում է 34-35 շաբաթ։ Ունենում է մեկ (երբեմն 2) ձագ, որոնք 1 ամսականից սնվում են խոտով։

Որսն արգելված է։

Դիտումներ: 133 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more