11:01 Այգու շահրիկ |
Այգու շահրիկ (լատ.՝ Silvia borin), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։ Արտաքին կառուցվածք[խմբագրել]Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-24, 5 սմ։ Գեր է, դեղնամոխրագույն, մարմինը վերևից մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Կտուցը հաստլիկ է, պոչը՝ լայն՝ ուղիղ կտրած ծայրով։ Թափահարող փետուրների ծայրերը բաց գույնի են։ Վզի կողքերը մոխրագույն են։ Կենսակերպ[խմբագրել]Բավական երկչոտ է, բուսուտներում շարժվում է զգուշորեն։ Բնակվում է խիտ թփուտներում, սաղարթավոր անտառներում, պտղատու այգիներում։ Սնվում է անողնաշարավորներով։ Գարնանային վերադարձը՝ մարտի վերջին շաբաթվա ընթացքում։ Այդ օրերին լսելի է արուի զրնգուն երգը, որը կրկնակի բնադրման դեպքում կարող է շարունակվել մինչև օգոստոսի սկիզբը։ Բազմացում և զարգացում[խմբագրել]Առաջին հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի 2-րդ կեսից, և սկսվում է բնի կառուցումը։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 75-140 մմ) չոր ցողուններից՝ ցածր թփուտներում կամ ծառերին։ Բները կառուցում են էգը և արուն՝ 6-11 օրում։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսից մինչև հուլիսի 2-րդ տասնօրյակը։ Դնում է 20 մմ տրամագծով, փոփոխական գունավորմամբ ու նախշերով 4-5 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 11-12 օր։ Ձագերը բնից դուրս են գալիս 11-12-րդ օրը, 1-2 շաբաթ անց ձեռք են բերում թռչելու և ինքնուրույն կերակրվելու ունակություն։ Երիտասարդ թռչունների ընտանեկան խմբերը և ինքնուրույն անհատները հանդիպում են հունիսից մինչև հուլիսի վերջը, առանձին դեպքերում՝ օգոստոսին։ Օգտակար է, ոչնչացնում է ծառերի վնասատու միջատներին։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |