Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 19 » Այգու դրախտապան
22:40
Այգու դրախտապան

Այգու դրախտապան (լատ.՝ Emberiza hortulana), դրախտապանների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, Հայաստանում՝ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 16-17սմ է, թևերի բացվածքը՝ 23-29 սմ։ Հասուն արուի գլուխը և կրծքի վերին մասը կանաչ-մոխրագույն են, ակնօղակը՝ դեղնավուն, բեղերը և կոկորդը՝ դեղին, մեջքը՝ խիտ խայտերով։ Մարմինը ներքևից նարնջագույն-դարչնագույն է։ Էգն ավելի խամրած է, գագաթը և կրծքի վերին մասը՝ մանր խայտերով։ Ժամանակի մեծ մասն անցկացնում է գետնի վրա։

Տարածվածություն[խմբագրել]

Բնակվում է կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ալպյան մարգագետիններում։ Սնվում է սերմերով, անողնաշարավորներով։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջից մայիսի առաջին կեսին, ուղեկցվում է արուների միալար մեղմ երգով ու հարսանեկան զույգերի ընտրությամբ։ Ձվադրման պատրաստ առաջին բները հայտնվում են մայիսի կեսից մինչև ամսվա վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսի սկզբին։ Բույնը գավաթաձև է՝ չոր ցողուններից։ Բնադրում է գետնին՝ թփի կամ քարի տակ քողարկված (կառուցում է էգը)։ Դնում է 20 մմ տրամագծով, կապտավուն-սպիտակ՝ մուգ պտերով 4-6 ձու։ Թխսակալում է էգը՝ 13 օր։ Ձագերը բնից հեռանում են 7-8-րդ կամ 9-11-րդ օրը՝ կախված միջավայրի պայմաններից։ Հունիսի վերջից մինչև հուլիսի սկիզբը ձեռք են բերում ազատ թռչելու ունակություն և կազմում ընտանեկան խմբեր։ Աշնանային չուն՝ սեպտեմբերի վերջին։

Դիտումներ: 169 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more