Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Այգաթիթեռ
10:59
Այգաթիթեռ

Այգաթիթեռ (լատ.՝ Anthocharis cardamines), ճերմակաթիթեռների ընտանիքին պատկանող թիթեռ։

 

 

Տեսք, պահվածք և տարածում[խմբագրել]

Տարածված անվանումը ծագել է արուի առաջնային թևերի նարնջագույն ծայրերից։ Արուներին հաճախ կարելի է տեսնել գարնանը՝ թփուտների երկայնքով և խոնավ մարգագետիններում ավելի մենակյաց էգերի որոնումներով թռչելուց։ Էգերը չունեն այդ նարնջագույն ծայրերը և հաճախ սխալմամբ դիտարկվում են որպես այլ «սպիտակ» թիթեռներ։ Թևերի ներքևի կողմից կանաչ ու սպիտակ բծերով են, և արդյունքում դառնում է հիանալի կամուֆլյաժ, երբ նստում է այնպիսի բույսերի ծաղիկների վրա, ինչպիսին է վայրի կերբելուկը (լատ.՝ Anthriscus sylvestris) և սխտորաբույս դեղագործականը (լատ.՝ Alliaria petiolata[1] Արուն ունակ է իր նարնջագույն ծայրերը թաքցնել՝ առջևի թևերը մտցնելով հետևի թևերի տակ։ Բծերը ուշադիր քննելով կարելի է տեսնել, որ կանաչ գույնը կազմված է սևի և դեղինի երանգների խառնուրդից։ Այս թիթեռը հանդիպում է ամբողջ Եվրոպայով մեկ, և դեպի արևելեք՝ Ասիայի բարեխառն գոտիներում՝ մինչև անամ Ճապոնիա։ Վերջին 30 տարիների ընթացքում Միացյալ Թագավորություններում դիտվել է այգաթիթեռների կտրուկ աճ՝ մասնավորապես Շոտլանդիայում և Իրլանդիայում, հավանաբար կլիմայական փոփոխությունների պատճառով։

Կյանքի տևողություն և սնվելու բույսեր[խմբագրել]

Էգը ձվադրում է մեկական մարգագետնային դաշտակոտեմի (լատ.՝ Cardamine pratensis) կամ դողագործական սխտորաբույսի (լատ.՝ Alliaria petiolata) ծաղիկների վրա, ինչպես նաև մի շարք այլ վայրի խաչածաղկավորների վրա, որոնք պարունակում իրենց մեջ պարունակում են գլյուկոզինոլատներ կոչվող նյութերը։ Էգերը հակված են ավելի մեծ ծաղիկների, ինչպիսին է գիշերային մանուշակը (լատ.՝ Hesperis matronalis), չնայած նրան, որ որոշ այդպիսիս տեսակներն այդքան էլ նպաստավոր բույսեր չեն թրթուրների բնակվելու և աճի համար։ Սննդաբույսերի ընտրությունը մղվում է մանանեխային յուղերի և նրանց ածանցյալ գլյուկոզինոլատների առկայությամբ, որոնք (ճերմակաթիթեռները) գտնում են առաջնային ոտքերի վրայի քիմիազգայուն մազիկների օգնությամբ։ Էգերի վերարտադրման տեմպը թվում է թե սահմանափակված լինի հարմար բնակավայր գտնելու դժվարություններով։ Վերոնշյալ պատճառով էլ, այս տեսակին պատկանողները ծավալվել են օգտագործելով խաչածաղկավորների լայն շարք։

Ձվերը սկզբնապես լինում են սպիտակ, բայց հետո մի քանի օրից դառնում են վառ նարնջագույն՝ մինչև հենց ձվից դուրս գալուց առաջ մգանալը։ Քանի որ թրթուրները սնվում են գրեթե բացառիկորեն միայն ծաղկի վրա հասունացող սերմնապատիճներով, այնտեղ՝ մեկ ծաղկի վրա, հազիվ մեկ թրթուրի բավականացնող սնունդ կա։ Եթե երկու թրթուր իրար հանդիպեն, ապա հաճախ մեկը կուտի մյուսին, որպեսզի կրճատի իր մրցակցին։ Նույն պատճառով նաև ձվից նոր դուրս եկած թրթուրը կուտի մյուս ձվերը։ Էգը ֆերոմոն է թողնում արդեն իսկ ձվադրված բույսի վրա, որպեսզի մյուս էգերին հետ կանգնեցնի այդտեղ ձվադրելուց։ Գոյություն ունի թրթուրի հասակի հինգ ընթացաշրջան։ Կանաչ և սպիտակ թրթուրային ընթացքը հարձակվում է մի քանի բնական թշնամիների կողմից, ինչպիսիք են tachinid ճանճերը և braconid կրետները։

Հարսնեկավորում տեղի է ունենում վաղ ամռանը կարաճահասակ բուսականության վրա՝ մոտիկ սննդաբույսերին, որտեղ նրանք մնումում են մինչև հարջորդ գարնանն ի հայտ կգան։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թիթեռի ի հայտ գալը կարող է հետաձգվել ընդհուպ մինչև երկու տարի, այդպիսով ապահովագրելով տեսակը տվյալ տարվա անբարենպաստ եղանակային պայմաններից։

Բնակավայրեր[խմբագրել]

 
Զանգակի վրա(Hyacinthoides), հյուսիս արևմտյան Հեմփշայր, Միացյալ Թագավորություններ, 15֊ը ապրիլի, 2014 թիվ։

Բնակավայրերն են հանդիսանում խոնավ արոտավայրերն ու մարգագետինները, անտառային եզերքը և բացատները, գետափները, առուները, ջրապատնեշները, ճահճուտները և գյուղական նեղ ճանապարները։

Դիտումներ: 180 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more