Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 12 » Այծյամ
17:44
Այծյամ

Հայաստանի բնաշխարհը դժվար է պատկերացնել առանց այծյամների՝ այդ արագավազ, չքնաղ, փոքր եղջերուների։

Այծյամը եղջերուների ընտանիքի երկկճղակավոր կաթնասուն կենդանի է։ Տարածված է Եվրոպայում և Ասիայում։ Ապրում է անտառատափաստաններում, հարթավայրային և լեռնային ոչ խիտ անտառներում, բարձրանում է մինչև 3000 մ բարձրության լեռները։ Մարմինը համեմատաբար կարճ է՝ երկարությունը՝ մինչև 140 սմ, բարձրությունը՝ 90 սմ, կենդանի զանգվածը՝ 55–60 կգ։ Վիզը երկար է, գլուխը՝ փոքր, ոտքերը երկար են՝ ամուր կճղակներով։ Մորթին գեղեցիկ է. ամռանը շիկակարմիր է, ձմռանը՝ գորշ։ Սնվում է խոտաբույսերով, վայրի պտուղներով ու հատապտուղներով, տերևներով։ Անտառը նրա արոտավայրն է և թաքստոցը։ Սիրում է նաև առափնյա եղեգնուտներն ու անտառամիջյան բացատները։ Ամռանն արածում է առավոտյան, երեկոյան ու գիշերը, իսկ ցերեկվա շոգին թաքնվում է ստվերում և հանգստանում։ Ցուրտ օրերին կեր է որոնում օրվա ցանկացած ժամի։ Շատ լավ լողում է։ Առատ ձյան ժամանակ դուրս է գալիս ճանապարհի վրա։ Ունի սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն։ Արուն ունի եղջյուրներ, որոնք սկսում են աճել ձմռանը, իսկ հաջորդ տարվա գարնանը դրանց աճը դադարում է։ Սկզբում եղջյուրն ունենում է մեկ ուղղաձիգ ճյուղ։ Դեկտեմբերին այն ընկնում է, և հունվարից սկսում են աճել նոր՝ ճյուղավորված եղջյուրներ։ Բազմացման շրջանում, որը սկսվում է ամռան երկրորդ կեսից, էգի համար արուների միջև տեղի է ունենում կատաղի պայքար և շատ հաճախ ավարտվում է փոխադարձ վնասվածքներով։ Մայիսին մայր այծյամն ունենում է 2–3 ձագ։ Առաջին օրերին ձագերը մնում են թավուտում՝ խոտերի մեջ պառկած, իսկ հետո ոտքի են կանգնում և գնում մոր հետևից։ 2 շաբաթ անց փոքրիկները կարող են իրենց մոր նման արագ վազել։ Մայր այծյամը հոգատար է ձագուկների նկատմամբ։ Նրանց կաթով կերակրում է 6–8 ամիս, մինչև կարողանան ինքնուրույն սնվել։ Ձագերը մոր հետ շրջում են մինչև հաջորդ գարնանը նոր ձագերի հայտնվելը։ Ամռանը հասուն այծյամը թափառում է միայնակ, աշնանը նրանք միավորվում են խառը (արուներ, էգեր, ձագեր) խմբերում (20–30, երբեմն՝ 50–100 այծյամ)։ Հայաստանի պայմաններում խմբերը փոքր են լինում։ Այծյամի ձագերը հեշտ ընտելացող, հեզ արարածներ են. որսորդներն ու անտառապահները երբեմն նրանց բռնում և պահում են տանը։ Որսորդներն այծյամներին հետապնդում են համեղ մսի, գեղեցիկ մորթու և եղջյուրների համար։ Այծյամներին հալածում են վայրի գազանները՝ գայլը (նրանց հիմնական թշնամին է), աղվեսըանտառային կատունլուսանը, թափառող շները։ Ձագերը հաճախ դառնում են արծվի, ցինի, անգղի և բվեճի որս։ Այծյամների կյանքի տևողությունը 16 տարի է։ Այծյամը Հայաստանի բնության սքանչելի զարդերից է. նրան պահպանելը բոլորիս պարտքն է։

Դիտումներ: 348 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more