Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Այծկիթներ
11:12
Այծկիթներ

Այծկիթներ (լատ.՝ Caprimulgidae), այծկիթանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 70, Հայաստանում՝ 1 տեսակ՝ սովորական այծկիթը։ Կտուցը թույլ է, բերանի բացվածքը՝ լայն, ոտքերի մատևերը՝ կարճ, որի պատճառվ չեն կարողանում կառչել բարակ ճյուղերից, նստում են հաստ ճյուղերին։

 

 

Տարածվածություն[խմբագրել]

Հայտնի է այծկիթների 70 տեսակ հիմնականում տարածված է արևադարձային և բարեխառն գոտիներում։ Եվրոպայում հանդիպող այծկիթների 3 տեսակից ամենատարածվածը սովորական այծկիթն է, որը հանդիպում է նաև ՀՀ-ում։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Այծկիթի փետուրների գույներն այնքան նման են շրջապատի գույներին, որ նույնիսկ շատ մոտ գտնվող կամ ծառի ճյուղին նստած թռչունը կարող է աննկատ մնալ։ Փետրածածկը դարչնագույն է՝ մոխրագույն ու սպիտակ բարդ նախշերով։ Բացի դրանից, ծառի ճյուղին նա նստում է երկայնակի ձգված։

Կենսակերպ[խմբագրել]

Գիշերային թռչուն է։ Նրան կարելի է տեսնել միայն ուշ երեկոյան և գիշերը, երբ մերթ ընդ մերթ պտտվում է բացատի վրա՝ արագ վեր ճախրելով և սրընթաց վայր իջնելով։ Հաճախ ճանաչելի է մռլտոց հիշեցնող ձայնով։ Պտտվում է կովերիայծերիձիերի շուրջը, սակայն ոչ թե կաթ գողանալու համար (ինչպես կարծել են մարդիկ՝ նրան այծկիթ անվանելով), այլ որսում է անասունների շուրջը թռչող մոծակների, գիշերային թիթեռներիճանճերիև այլ միջատների։ Որսալով մեծ քանակության արյունածուծ միջատներ՝ այծկիթը նաև օգտակար գործ է կատարում։

 
Սովորական այծկիթ

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Այծկիթները բույն չեն հյուսում։ Էգը մոխրագույն և դարչնագույն պուտերով 1–4 սպիտակ ձու է դնում թափված տերևների, փշերի կամ պարզապես գետնի վրա։ Եվ հենց այդտեղ էլ էգն ու արուն հերթով թուխս են նստում։ 17-18 օրից հետո դուրս են գալիս գորշ աղվամազով ծածկված ձագերը. նրանք լրիվ անպաշտպան են, և միայն խայտաբղետ նախշերով գունավորումն է երբեմն փրկում նրանց։ Աշնանն այծկիթները չվում են տաք երկրներ, գարնանը վերադառնում։ Այս թռչուններին մարդիկ տվել են այծկիթ անվանումը, որովհետև նրանք անընդհատ պտտվում են կովերի և այծերի շուրջը, և թվում է, թե նրանցից կաթ են գողանում։

Դիտումներ: 149 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more