Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Ավդոտկաներ
12:12
Ավդոտկաներ

Ավդոտկաներ (լատ.՝ Burhinidae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 7, Հայաստանում՝ 1 տեսակ՝ ավդոտկա (Burhinus ocldicnemus)։ Բնադրող չվող է, Հայաստանում հազվագույտ։ Բնակվում է կիսաանապատային գոտում՝ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 40-44 սմ է, թևերի բացվածքը՝ 77-85 սմ, կենդանի զանգվածը՝ 400 գ։ Հասունի փետրածածկի ընդհանուր գունավորումը բաց դարչնագույն է, մարմինը վերևից և կուրծքը՝ մանր սև խայտերով։ Թռչելիս ցայտուն երևում են թևերի ծածկող փետուրների մուգ սահմանագծված սպիտակ գիծը և թևի վերևի ցայտուն նախշը։ Կտուցը հաստ է, կարճ, դեղին, ծայրը՝ սև, աչքերը և ոտքերը՝ դեղին։ Երիտասարդի խայտերը թույլ Են, թևերի ծածկող փետուրների սև գծերը բացակայում են։ Առավելապես գիշերային թռչուն է, խիստ աշխույժ և գործուն է նաև արևածագից առաջ ու մթնշաղին։ Ամենաբնորոշ կանչը կազմված է երկհնչյուններից՝ երկրորդն ավելի բարձր է (սրնգային երանգի)։ Բնակվում է նոսր թփուտներով կիսաանապատներում, քարքարոտ լանջերին, չոր տափաստաններում։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է անողնաշարավորներով, սողուններով։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բնադրում է ապրիլի 2-րդ կեսին՝ գետնին։ Բույնը փոքրիկ, ոչ խորը փոսիկ է։ Ձվադրում է ապրիլի վերջից մայիսի սկզբին։ Դնում է 54 մմ տրամագծով, բաց դեղնադարչնագույն, փոփոխական սև նախշերով 1-3 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 26 օր։ 2 օրական ձագերը հմուտ և արագ վազքով թաքնվում են թփերում, հասունների ուղեկցությամբ հանդիպում են հունիսին։ Աշնանային չուն ավարտվում է հոկտեմբերի կեսերին։ Որպես սահմանափակ տարածված տեսակ՝ պաշտպանության կարիք ունի։

Դիտումներ: 189 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more