Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Ավազային ցլիկաձուկ
12:09
Ավազային ցլիկաձուկ

Ավազային ցլիկաձուկ (լատ.՝ Neogobius fluviatilis), ցլիկաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1979-ին։ Ներկայումս լայնորեն տարածված է Արարատյան դաշտի բոլոր գետերում, ջրանցքներում, լճակներում։ Վարում է մերձհատակային կենսաձև։

 

 

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 12-14 (երբեմն՝ մինչև 20) սմ է։ Գլուխը մեծ է՝ վերից վար թեթևակի սեղմված։ Բերանի կտրվածքը լայն է և գրեթե հորիզոնական։ Դունչը սուր է, ստորին ծնոտը մի փոքր երկար է վերինից։ Ծնոտները զինված են մանր ատամներով, որոնք վերին ծնոտի վրա դասավորված են 3-4, ստորինի վրա՝ 4 շարքով։ Շրթունքները բարակ են։ Պոչային լողակը կորաեզր է։

Մարմնի վրա թեփուկները մանր են, ատամնաեգր՝ 58-70 երկայնական շարքով։ Թեփուկներ կան խռիկային կափարիչի վերին մասում և ծոծրակին։ Փորիկի, կոկորդի և կողագծային թեփուկները բացակայում են։ Մեջքային լողակները երկուսն են. առաջինն ունի 5-6 փշաձև, երկրորդը՝ 1 փշաձև և 17-18 ճյուղավորված ճառագայթներ։ Փորային լողակները սերտաճած են, որոնց հիմքը գտնվում է կրծքային լողակների հիմքից մի փոքր առաջ։ Հետնալողակում կա 12-17 ճառագայթ։

Մարմնի ընդհանուր գունավորումը բաց մոխրագույն է կամ դեղնամոխրագույն։ Կողքերի միջին մասը պատված է 9-11 բավական խոշոր գորշ բծերով։ Մեջքին և կողքերի վերին մասերում ավելի մանր գորշ պտերն առաջացնում են ցանցաձև պատկեր։ Կրծքային լողակի հիմքի մոտ կա երկարավուն մուգ բիծ։ Մեջքային և պոչային լողակները պատված են մանր գորշ պտերի կանոնավոր շարքերով։ Արուները բազմացման շրջանում ունեն թավշասև կամ մուգ մոխրագույն գունավորում՝ կենտ լողակների դեղնավուն եզրագծով։ Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է՝ սև բծերով։

Սննդառություն[խմբագրել]

Կենդանակեր է. հիմնականում սնվում է ջրային իշուկներով, մանր ձկներով, միջատների ջրային թրթուրներով։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Սեռահասուն է դառնում 1 տարեկանում՝ մարմնի 5, 5-6 սմ երկարության դեպքում։ Բազմացման շրջանը սկսվում է ձմռան վերջից և որոշակի ընդմիջումներով շարունակվում մինչև ամռան սկիզբը։ Էգը ձվադրում է 3-5 անգամ։ Այդ ընթացքում արուն, որը չափերով 1, 5-3 անգամ գերազանցում է էգին, բներ է կառուցում ջրակալների հատակին կամ դրանց զառիթափ ափերին։ Այդ բներում էգը դնում է մոտ 2 մմ երկարությունը մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար ձկնկիթ, դրանք արուն պահպանում և խնամում է մինչև մանրաձկների դուրս գալը։

Արտադրական նշանակություն[խմբագրել]

Արդյունաբերական նշանակություն չունի։ Կարող է վնասել այլ ձկնատեսակների՝ սնվելով նրանց մանրաձկներով։ ՀՀ ջրակալներում նկատվում է գլխաքանակի կտրուկ աճ և տարածման արեալի ընդարձակում։

Դիտումներ: 182 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more