12:48 Արյունածծուկներ |
Արյունածծուկներ (լատ.՝ Hippoboscidae), երկթևանիների դասի ընտանիք։ Հայաստանում տարածված են ձիապիծակը (H. eguina), շնաճանճը (H. longipennis) և գեղմնաճանճը։ Մարմինը (երկարությունը՝ 4-12 մմ) տափակացած է, խիտինացված։ Ունեն երկար ճանկերով ուժեղ ոտքեր։ Հասուն արյունածծուկները կաթնասունների և թռչունների մակաբույծներ են, սնվում են արյունով (այստեղից՝ անվանումը)։ էգը կենդանածին է, թրթուրի հարսնյակավորումը կատարվում է տիրոջ մարմնի վրա կամ արտաքին միջավայրում։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |