13:37 Արտույտներ |
Արտույտներ (լատ.՝ Alaudidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 78, Հայաստանում՝ 8 տեսակ՝ տափաստանային արտույտ, երկբծավոր արտույտ, փոքր արտույտ, մոխրագույն արտույտ,փուփուլավոր արտույտ, անտառային արտույտ, դաշտային արտույտ, եղջերավոր արտույտ։
Բովանդակություն[թաքցնել]
Արտաքին կառուցվածք[խմբագրել]Փոքր, 110-230 մմ երկարությանը, 15-70գ կենդանի զանգվածով երգեցիկ թռչուններ են։ Ունեն ամուր կառուցվածք, համեմատաբար մեծ գլուխ, կարճ ոտքեր (հարմարված են գետնին ազատ շարժվելուն)։ Հետին մատի եղունգն ուղիղ է և ավելի երկար մյուսներից։ Փետրածածկը համեստ գույներով ու գուներանգներով է։ Հիմնականում բաց տարածությունների թռչուններ են։ Քուջի և կրծքի վրա հաճախ բծեր են լինում։ Էգը և արուն արտաքինից չեն տարբերվում։ Բազմացում և զարգացում[խմբագրել]Երգում են թռիչքի ընթացքում՝ թևերի ու պոչի բացվածքով ցուցադրում հարսանեկան խաղերի դրվագներ։ Բնադրում են գետնին, դնում՝ 4-6 ձու, թխսակալում՝ 12-16 օր։ Սննդառություն[խմբագրել]Սնվում են միջատներով, մոլախոտերի, մշակաբույսերի, հացազգիների գետնին թափված սերմերով (ցողունի երկարության պատճառով հասկերը չեն կարողանում կտցել)։ Տարածվածություն[խմբագրել]Հայտնի է արտույտների 78 տեսակ՝ տարածված հիմնականում Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում, մեկական տեսակ՝ Ամերիկայում և Ավստրալիայում։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է 8 տեսակ՝ տափաստանային, եղջյուրավոր, փուփուլավոր, երկբծավոր, փոքր, մոխրագույն, անտառային և դաշտային։ Դաշտային, եղջյուրավոր և փուփուլավոր արտույտները նստակյաց են, մնացած տեսակները՝ բնադրող-չվող։ Բնակվում են բաց տարածություններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառի բացատներում, հարթավայրերում, լեռներում։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |