12:49 Արշալուսիկ |
Արշալուսիկ (լատ.՝ Erithacus rubecula), ճանճորսների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։ Արտաքին կառուցվածք[խմբագրել]Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-22 սմ։ Հասունը վերևից դարչնագույն է, դիմային մասը, կոկորդը և կուրծքը՝ շիկակարմիրնարնջագույն, փորը և ներքնապոչը՝ աղոտ սպիտակ, կտուցը՝ սև, նրբագեղ։ Երիտասարդի մարմինը առջևից բաց դարչնագույն է՝ խիտ պտերով ու զոլերով։ Կեցվածքն ուղղաձիգ է, թռչում է ճարպիկ՝ կարճ տարածություններ, հաճախ հանդիպում է խիտ թփուտներում։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, մացառուտներում։ Սննդառություն[խմբագրել]Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։ Բազմացում և զարգացում[խմբագրել]Գարնանային 1-ին բնադրազույգերը ձևավորվում են ապրիլի սկզբից մայիսի վերջը։ Որպես ոչ օրինաչափ երևույթ՝ արուների թերի երգը կարելի է լսել հունվարին։ Բույնը գավաթաձև է՝ մամուռից, ծառերի փչակներում, ելուստների վրա կամ արհեստական թռչնաբներում (Դիլիջանի արգելոցում)՝ գետնից 2-3 մ բարձր։ Ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջից հունիսի 1-ին տասնօրյակին։ Թխսակալում է էգը՝ 14-15 օր։ Ձագերը բներում հայտնվում են հունիսի 3-րդ տասնօրյակից։ Կրկնակի բնադրման դեպքում կարող են հանդիպել մասնակի թխսած նոր ձվեր։ Թռիչքին տիրապետում են հուլիսից օգոստոս։ Ձագերը բնից դուրս են գալիս 15-17-րդ օրը, 7- 8 օր մնում ծնողների հսկողության տակ, ապա՝ հեռանում։ Լավ ճանաչելի է դաշտային պայմաններում։ Կեցվածքով և փետրավորման ցայտուն կարմիր բծով որոշակի գեղագիտական արժեք է ներկայացնում։ Ձմռանը բարձրադիր և հյուսիսային շրջաններից գաղթում է ցածրադիր հովիտներ (Արարատյան դաշտ, Երևանի շրջակայք)։ http://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Roodborstje.jpg
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |