Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Արկտիկական գայլ
12:47
Արկտիկական գայլ

Արկտիկական գայլը (լատ.՝ Canis lupus arctos) գայլի տարատեսակ է, որը հանդիպում է հյուսիսում և ծայրահեղ հյուսիսում՝ Կանադայի հյուսիսում, Ալյասկայում և Գրենլանդիայում։

 

 

Ապրելավայրը[խմբագրել]

 
Արկտիկական գայլ Կանադայում

Արկտիկական գայլերը ապրում են ծայրահեղ հյուսիսում Կանադայի հյուսիսային կղզիներում, Գրենլանդիայի հյուսիսում և Ալյասկայում։ Այս հյուսիսային վայրերը գրեթե անմարդաբնակ են, այս իսկ պատճառով այս գայլերը իրենց տրամադրության տակ ունեն հսկայական տարածքներ։ Համեմատաբար այլ գայլերի, արկտիկական գայլերը միակն են, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս գայլերի մասին տեղեկությունները նույնպես շատ չեն, քանի որ մասնագետները չեն կարող երկար ժամանակ ապրել հյուսիսի ցրտաշունչ վայրերում գայլերին ուսումնասիրելու նպատակով։ Նույնիսկ հյուսիսային ինուիտ ժողովուրդները ավելի հարավում են բնակվում քան արկտիկական գայլերը։

Բնութագիր[խմբագրել]

Արկտիկական գայլերը կարողանում են դիմանալ հյուսիսի խստաշունչ եղանակներին իրենց հաստ մորթու շնորհիվ։ Նրանք կարող են ապրել շատ ցածր ջերմաստիճանի տակ մի քանի ամիս թևող բացարձակ խավարի ներքո և կարող են շաբաթներով չսնվել։

Ապրելակերպը[խմբագրել]

 
Փոքրիկ արկտիկական գայլեր

Արկտիկական գայլերը ապրում են 2-20 անդամ ունեցող ոհմակներով։ Ոհմակի ներսում գործող կանոնները փոքր ինչ տարբերվում են գորշ գայլերի կանոններից։ Ոհմակները ավելի փոքր են։ Այս գայլերը հիմնականում ապրում են զույգերով և որսում ոհմակով։ Զույգը հոգ է տանում ձագերին։ Ոհմակի մյուս անդամները կարող են ձագերին խնամել ծնողների բացակայության ժամանակ։ Ձագերը ծնվում են մային-հունիս ամիսներին։ Սովորաբան նրանք 2-3 են (ավելի քիչ քան մյուս գայլերի ձագերը)։ Նրանք ծնվում են կույր խուլ և անպաշտպան։ Առաջին ամիսներին ամբողջութամբ կախված են իրենց մորից։ Ձագերը բնից դուրս են գալիս հինգ շաբաթական հասակում։ Մայրը ձագեր ունենալուց առաջ առանձնանում է ոհմակի մյուս անդամներից և իրեն բույն փնտրում։ Եթե եղանակը շատ դաժան է գտնվում մոր համար բույն են ծառայում լքված բները կամ քարանձավերը։ Միայնակ արկտիկական գայլը շատ հազվագյուտ է հանդիպում։ Եթե գայլը միայնակ է ուրեմն նա երիտասարդ է և նոր է առանձնացել իր նախկին ոհմակից նոր ոհմակ փնտրելու և ընտանիք կազմելու նպատակով։

Սնունդը[խմբագրել]

 
Արկտիկական գայլ

Արկտիկական գայլերը, ինչպես մյուս բոլոր գայլերը, որսում են ոհմակով։ Նրանք որսում են ծայրահեղ հյուսիսում հանդիպող փոքր կենդանիներին և եղջրավորներին՝ կանադական եղջերու, արկտիկական նապաստակ, փոկեր, թռչուններ կամ ջրային թռչուններ։ Այս գայլերին հատկացված է հսկայական տարածք։ Ձմռանը , երբ կանադական եղջերուները տեղափոխվում են հարավ, գայլերի ծնունդը զգալիորեն պակասում է։ Գայլերը ունեն 42 ատամ։ Նրանք զոհին ուտում են ամբողջությամ, նույնիսկ ոսկրերը։ Նրանց անհրաժեշտ է ուժ ցրտաշունչ ձմեռներին դիմանակու համար։ Գայլերը կարող են միանգամից մոտ ինը կիլոգրամ միս ուտել։ Ձագերը ուտում են ավելի հեշտ ծամվող մասերը։ Մեծ գայլերը նրանց օգնում են այդ հարցում։

Դիտումներ: 178 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more