Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 12 » Արծիվներ
18:25
Արծիվներ

Նկարագրությունը[խմբագրել]

Թևերի բացվածքը 43–53 սմ-ից (գաճաճ արծիվ) մինչև 2,5 մ է (սպիտակապոչ արծիվ), կենդանի զանգվածը՝ 700 գ-ից (գաճաճ արծիվ) մինչև 6, 5 կգ (սպիտակապոչ արծիվ)։ Ոտքերը փետրավորված են մինչև կրնկաթաթերը։ Մատներն ուժեղ են՝ զարգացած մագիլներով։ Ունեն սուր տեսողություն։ Էգը և արուն միագույն են։

Բնադրում[խմբագրել]

Բնադրում են անտառներում, ժայռերի կամ գետնի վրա։ Էգերը դնում են 1–3 սպիտակ, երբեմն՝ կարմրագորշավուն պուտերով ձու։ Թխսում են և՛ էգը, և՛ արուն։ Արծիվները զույգեր են կազմում և երկար տարիներ անդավաճան են զույգին։ Սնվում են փոքր և միջին մեծության ողնաշարավոր կենդանիներով, նաև լեշով։

Արծիվները շատ զգուշավոր են և սակավ են մարդկանց աչքին երևում։ Միայն աշնանամուտին, երբ ձագերն արդեն մեծացած են լինում, երբեմն կարելի է տեսնել, թե ինչպես բարձր երկնքում սահասավառնում ու ճախրում է մի ամբողջ արծվաընտանիք։ Օձակեր, տափաստանային, սպիտակապոչ արծիվները և ջրարծիվը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Տարածվածությունը և բնակության վայրերը[խմբագրել]

Հայտնի է արծիվների 12 տեսակ, որոնք տարածված են ԵվրոպայումԱսիայումԱֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ ՀՀ-ում տարածված է 9 տեսակ՝ քարարծիվգաճաճ արծիվփոքր շահնարծիվտափաստանային արծիվջրարծիվօձակեր արծիվգերեզմանաարծիվ,սպիտակապոչ արծիվ։ Արծիվները բնակվում են լեռնատափաստաններում, գյուղատնտեսական հողատարածքներում (տափաստանային արծիվ), անտառների տափաստանային հատվածներում (գաճաճ արծիվ), ծառահատված անտառներում (փոքր շահնարծիվ), լեռներում, խոր ձորերում (քարարծիվ), կիսաանապատային նախալեռներում (օձակեր արծիվ), ափամերձ ժայռերով գետերում, լճերում, լճակներում (ջրարծիվ), ձկնաբուծական ավազաններում (սպիտակապոչ արծիվ)։ Բացառությամբ քարարծվի (նստակյաց է) և սպիտակապոչ արծվի (կլոր տարի չվահյուր է)՝ մյուս տեսակները բնադրող-չվող են, քիչ տարածված։

Արծիվը որպես պետական խորհրդանիշ[խմբագրել]

Դիտումներ: 485 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more