Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Արծաթափայլ որոր
12:43
Արծաթափայլ որոր

Արծաթափայլ որոր (լատ.՝ Larus argentatus), խոշորամարմին թռչուն որորների ընտանիքից։ Առավելապես տարածված է ԵվրոպայումԱսիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Այս ուժեղ և ագրեսիվ վարք ցուցաբերող թռչունը հանդիպում է խոշոր քաղաքների շրջակայքում, որտեղ իրեն ապահով է զգում և սնունդ գտնելը հեշտ։

 

 

 

Արտաքին տեսք[խմբագրել]

 
Արծթափայլ որորը թռիչքի ժամանակ

Խոշորամարմին, սպիտակ գլխով արծաթափայլ որորն ունի 54-60 սմ երկարություն, թևերի բացվածքը 123—148 սմ է[1], իսկ քաշը՝ 720—1500 գրամ[2]։ Բազմացման շրջանում գլխի և վզի փետուրները վառ սպիտակ են։ Մարմնի որովայնային մասը և պոչը նույնպես սպիտակ են։ Մարմնի վերին մասը և թևերի վերին հատվածները կապտամոխրագույն են, մի փոքր ավելի բաց են այն թռչունների մոտ, որոնք բնադրում են Արևմտյան Եվրոպայում և Իսլանդիայում։ Ուսագլուխների փետուրները սպիտակ են։ Կտուցն ուղիղ է, կողերից սեղմված և վերջավորության հատվածում փոքր ինչ թեքված է դեպի ներքև։ Ունի կանաչավուն և դեղնավուն երանգ։ Կտուցի վրա կա կարմիր բիծ։ Աչքի ծիածանաթաղանթը բաց դեղին է կամ արծաթամոխրագույն։ Ոտքերը կարմրավարդագույն են։ Արտաքին սեռական օրգանները գունային տարբերությամբ աչքի չեն ընկնում։

Երիտասարդ թռչուններն ակնհայտորեն տարբերվում են տարեցներից, իսկ բաց գունավորում ստանում են միայն կյանքի չորրորդ տարում։ Փետուրները բազմերանգ են։ Ճակատի, ծնոտի, գլխի և կողքի փետուրները կեղտոտ սպիտակ գույն ունեն՝ բազմաթիվ ուղղահայաց մուգ գծերով և պուտերով։ Գլխի հետին մասը, վզի կողային հատվածները սպիտակ են։ Մեջքի փետուրները մուգ գույն ունեն։ Կյանքի երկրորդ և երրորդ տարիներին մարմնի գույնը աստիճանաբար բացվում է և ստանում է առավել միագույն երանգ։ Կյանքի երկրորդ տարում մեջքին հայտնվում է բաց մոխրագույն ծածկույթ, իսկ երրորդ տարում դրանք արդեն գերակշռում են մարմնի վերին հատվածներում։ Հասունացման շրջանում ծիածանաթաղանթը գունափոխվում է՝ դառնալով շագանակագույնից մինչև դեղին։ Իսկ կտուցը դառնում է մուգ գորշագույնից մինչև դեղին՝ կարմիր բծով[3]։

Տարբերակումը նմանատիպ տեսակներից[խմբագրել]

 
Արծաթափայլ որորի արտաքին հատկանիշները, որոնցով տարբերվում է այլ տեսակներից

Ի տարբերություն սեռականորեն չհասունացած թռչունների, հասուն առանձնյակները համեմատաբար հեշությամբ են տարբերակվում այլ որորներից։ Այլ ցեղակիցնեի հետ համեմատության, արծաթափայլ որորները մարմնով ակնհայտորեն առավել մեծ են, նաև բնութագրվում են յուրահատուկ մորֆոլոգիական հատկանիշներով։ Միջերկրածովյան որորների ոտքերը վառ դեղին են, ի հակադրություն դրա, արծաթափայլ որորներն ունեն կարմրավարդագույն են։ Օդուենի որորը (Larus audouinii) ավելի նրբամարմին է և ունի մուգ կարմիր կտուց և մոխրագույն ոտքեր։ Ծովային որորների վերին հատվածների փետուրները շատ ավելի մուգ են՝ կապարամոխրագույն կամ սև։ Հայկական որորի (Larus armenicus) թևերի շրջանում սև երանգավորումը ավելի լայն է և ավելի քիչ սպիտակ բծերով։ Կտուցը կարճ է։ Larus ichthyaetus տեսակի որորների գլուխը մուգ գույն ունի, ոչ թե բաց, ինչպես արծաթափայլ որորինը։ Մոխրագույնաթև որորների (Larus glaucescens) և Larus hyperboreus որորների մոտ թևերի վերջավորությունները ավելի սպիտակ են, այլ ոչ թե` սև։

Տարածում[խմբագրել]

 
     Տարածքներ, որտեղ ողջ տարին բնակվում են     Ձմեռելու վայրեր     Վայրեր, որտեղ ամռանն են բնակվում

Արեալ[խմբագրել]

Արծաթափայլ որորը լայն տարածում ունի հյուսիսային կիսագնդում՝ հանդիպելով ինչպես բարձրադիր լայնություններում, այնպես էլ արկտիկական լայնություններում և տաք տրոպիկական կլիմայի երկրներում։ Բնադրման արեալի հյուսիսային շրջանը գտնվում է հյուսիսային լայնության 70-80° ում Եվրոպայում, որը Սկանդինավյան երկրների հյուսիսային երկրներն են, Ասիայում՝ ծովափնյա տարածքներն ու Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսիկղզինեերը՝ Թայմիրից արևելք։ Ամերիկայում՝ Բաֆինի երկրի և Կանադայի ու Ալյասկայի մարգագետնային շրջանները։ Հարավում թռչունները բնադրում են հյուսիսային լայնության մինչև 30°-40°-ը։ Եվրոպայում մինչևատլանտյան օվկիանոսի ափը՝ Ֆրանսիայի սահմանում, Ամերիկայում՝ Վերին ծովի հարավային շրջաններում։ Վերջին տարիներին նկատվում են այս թռչունների պատահական առանձին խմբեր և բներ բնական արեալի սահմաններից դուրս, ինչպես օրինակ՝ ՈւկրաինայումԲելառուսումՎոլգա գետի տարածքում (ռուս.՝ Рыбинское водохранилище)[3]։

Բնակավայրեր[խմբագրել]

Բնակավայրերի ընտրությունը կապված է տվյալ տարածքում առկա ներքին և արտաքին ջրային պաշարների հետ։ Բնակեցնում են խոշոր լճերի, գետերի, ջրամբարների մոտակա արեալներում։ Հիմնականում բնակվում են կղզիներում։ Նրանց համար կարևոր է այն տարածքների բնակեցումը, որտեղ զերծ են մնում գիշատիչ այլ թռչունների հարձակումներից։ 20-րդ դարի վերջին բնակեցրել են խոշոր քաղաքներ, բները կառուցել են շենքերի տանիքներին։ Ձմռանը, որպես կանոն, բնակվում են ծովափնյա տարածքներում։

Հայաստանի տարածքում[խմբագրել]

Տարածված է Հայաստանի բոլոր ջրավազաններում և գետերում։ Առավել աճախ հանդիպում է Սևանա և Արփա լճերի կղզիներում։ Մեր հանրապետության տարածքում համարվում է նստակյաց, մասամբ քոչվոր թռչուն։ Բնադրվում է մեծ գաղութներով, որոնք տեղակայված են նրանց բնակավայրերում։ Բները կառուցում են գետնին ճյուղերից, չոր խոտաբույսերից։ Մինչև Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումը թռչունները բնադրել են մոտակա ժայռերի ծերպերում։ Սևանա լճի որորների գաղութում յուրաքանչյուր տարի բնադրվում է 1000-1500 զույգ թռչուն։ Նույն ցուցանիշն առկա է նաև Արփա լճի կղզիներում։ Ձվադրում է մայիս-հունիս ամիսներին, դնում է 1-3 գորշականաչավուն կամ ձիթապտղագույն մուգ պուտերով ձվեր։ Սնվում է ամենատարբեր կերերով, առավել հաճախ՝ ձկներով, դաշտային մկներով, միջատներով։ Կերի պակասի դեպքում սնվում է մոտակա աղբանոցների սննդի մնացորդներով։ Հայաստանի համար ունեն կարևոր նշանակություն, համարվում են ինքնատիպ տեսակ և գրանցված է Կարմիր գրքում։ Աշնանը հյուսիսային շրջաններից չվում են հարավ։

Միգրացիա[խմբագրել]

Պատկեր:Common guillemot egg theft.ogv
 

Հյուսիսի պոպուլացիաները համարվում են չվող, ձմռանը գաղթում են հարավ՝ շարունակելով ապրել որպես քոչվոր կամ նստակյաց թռչուններ։ Արևմտյան Եվրոպայի թռչունների մեծ մասը մնում է այդտեղ ձմեռելու։ Սկանդինավյան երկրների, Ֆինլանդիայի միջին և Ռուսաստանի հյուսիսարևմտյան շրջանների թռչունները, որպես կանոն, տեղափոխվում են Բալթիկ և Հյուսիսային ծովերի մոտակա տարածքներ։ Սիբիրից ու Հեռավոր Արևելքից թռչունները գաղթում ենՃապոնիաԹայվանի կղզի և Հարավչինական ծովի ափեր։

 

Սնունդ[խմբագրել]

 
Աղբի տոպրակից սնունդ փնտրող արծաթափայլ որոր

Սնունդը բազմազան է, այնուամենայնիվ, թռչունները դժվարությամբ են փոխարինում մի սնունդը մյուսով։ Ծովափերում բնակվողները ձուկ են որսում, խեցգետնակերպերփափկամարմիններ,որդեր, կակղամորթեր (լատ.՝ Echinodermata)։ Որս հայթայթելիս ջրում հետևում է զոհին իր տարածքից՝ մարմինն ամբողջությամբ կամ մասամբ սուզած։ Եթե կարծր խեցիով կենդանի է որսում, բարձրությունից նետում է զոհին քարի վրա՝ խեցուց զրկելու համար։ Սնվում է ձկնորսների թողած կամ ծովափերին թափված սնունդով։ Սնվում է ինչպես կենդանական, այնպես էլ բուսական ծագմամբ սնունդով՝ կրծողներմողեսներ, այլ թռչունների ձվեր և ձագեր, կարծրաթևավորներ, հատիկավոր մշակաբույսեր, պտուղներ։ Նրանց կերակրացանկում ներառված է նաև սատկած կենդանիների միսը, սննդային մնացորդներն ու թափոնները։ Բացի սա, նրանց մոտ առկա է կլեպտոպարազիտիզմի երևույթը (հին հունարեն՝ κλέπτω ), երբ սնունդը «գողանում են» այլ կենդանիներից, այդ թվում՝ ծովահենաորորներ, բադեր։ Որոշ դեպքերում քանդում են այլ թռչունների, ինչպես նաև իրենց տեսակի թռչունների բները։

Ձայն[խմբագրել]

Ձայնարկությունները նման են այլ խոշորամարմին որորների ձայնին։ Դա նման է խռպոտ ճչոցի, որոնք վտանգի պահերին ավելի հաճախ են կրկնվում։ Բարձր ձայն հանելիս հաճախ գլուխը ետ է գցում։ Ձայնն ավելի բարձ է, քան Larus fuscus տեսակի մոտ, երբեմն ցածր, քան Larus hyperboreus տեսակի մոտ։

Շարժ[խմբագրել]

Թռչելիս այն տպավորությունն է կարծես լողում է։ Թռչելիս թևերը հազվադեպ է թափահարում։ Զոհին հետապնդելիս կարող է թռչել շատ արագ և մանյովրելով։ Ջրում սուզված լավ է մնում։ Զոհին բռնելուց հետո ջրից դուրս է հանում կամ գլուխը կամ մարմնի կեսը։ Ցամաքում իրեն լավ է զգում, երբեմն իրագործելով կարճ թռիչքներ։

Դիտումներ: 271 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more