12:42 Արծաթափայլ կարաս |
Արծաթափայլ կարաս (լատ.՝ Carassius auratus gibelio), ծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանի կարպային տնտեսություններ է ներմուծվել պատահականորեն՝ XX դ 70-ական թթ.։ Ընկնելով բնական ջրամբարներ՝ լայնորեն տարածվել է գրեթե բոլոր գետերում, լճերում (բացի բարձրլեռնայիններից), արհեստական ջրամբարներում։
Բովանդակություն[թաքցնել]
Արտաքին կառուցվածք[խմբագրել]Մարմինը բարձր է՝ կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը՝ 15-18 (Սևանա լճում՝ երբեմն 35-40) սմ է, զանգվածը՝ մինչև 2 կգ և ավելի։ Բերանը գտնվում է դնչի ծայրին։ Թեփուկները խոշոր են, կողագծում՝ 27-33 հատ։ Ալանային ատամները միաշարք են։ Պոչային լողակը համեմատաբար խոր կտրվածքով է, մեջքային լողակը երկար է՝ 18-24 ճառագայթով, հետնալողակը՝ կարճ՝ 8 ճառագայթով։ Մեջքային լողակի և հետնալողակի վերջին չճյուղավորված ճառագայթները հաստացած են և կրում են կեռ փոքրիկ ատամիկներ։ Խռիկային առէջները 39-58 հատ են։ Մարմնի գունավորումը կախված է միջավայրի պայմաններից։ Մեջքը և գլխի վերին մասը մոխրագույն են, սև, գորշ, ձիթապտղագույն, մոխրականաչավուն, կողքերը՝ արծաթափայլ՝ երկնագույն մետաղ, փայլով, կամ գորշադեղնավուն՝ ոսկեգույն Նրբերանգով։ Փորիկը սպիտակ է, դեղնավուն կամ բաց մոխրագույն։ Մեջքային և պոչային լողակները մոխրագույն են, մուգ մոխրագույն, գորշ, գերեթե սև, մյուս լողակները՝ մոխրագույն կամ բաց մոխրագույն, փորային լողակները և հետևալողակը՝ հաճախ նաև դեղնավուն, բաց նարնջագույն կամ անգույն։ Աչքի ծիածանաթաղանթը դեղնավուն է կամ արծաթագույն։ Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]Արարատյան դաշտի ջրամբարներում սեռահասուն են դառնում կյանքի 1-ին կամ 2-րդ տարում, Սևանա լճում՝ 2-րդ կամ 3-րդ տարում, երբեմն՝ ավելի ուշ։ Հարթավայրային շրջաններում բազմանում են ընդմիջումներով՝ մարտ-մայիսին, երբեմն՝ հունիսին՝ ջրի 15-18 °C-ի պայմաններում, Սևանա լճում՝ մայիս-հուլիսին, երբեմն օգոստոսին՝ ջրի 14 °C և ավելի բարձր ջերմաստիճանների դեպքում։ Բազմացման ընթացքում արուների գլխի և կրծքային լողակների վրա հաճախ հայտնվում է լավ արտահայտված «մարգարտյա» ցան։ Սեռերի հարաբերակցությունը ՀՀ տարբեր վայրերում տարբեր է. Արարատյան դաշտի ջրամբարներում արուները կազմում են ընդհանուր գլխաքանակի 23%-ը, Սևանա լճում՝ 0- 3%։ Բազմացում և զարգացում[խմբագրել]Արուներից զուրկ վտառներում արծաթափայլ կարասը բազմանում է գինոգեnեզով՝ ազգակից այլ ձկնատեսակների արուների սերմնաբջիջների ազդեցությամբ զարգացող ձկնկիթով։ Ենթադրվում է նաև, որ նման վտառներում կարող է բազմանալ կուսածնությամբ։ Հասունացած ձկնկիթը դեղնավուն է (տրամագիծը՝ 1-1, 3 մմ), կպչուն, դնում է ստորջրյա բույսերի վրա։ Միջին բեղունությունը կազմում է 76 հազար ձկնկիթ (կարող է հասնել մինչև 255, 5 հզ-ի)։ Ձկնկիթի զարգացումը տևում է 3-5 օր, թրթուրներինը՝ մինչև 1 ամիս։ Հանդիպում է հարուստ բուսականությամբ դանդաղահոս ջրերում։ Բնակվում է վտառներով՝ ջրամբարների մերձհատակային շրջանում կամ ջրի միջին շերտերում։ Դիմացկուն է միջավայրի անբարենպաստ պայմանների (ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ, թթվածնային քաղց) հանդեպ։ Սննդառություն[խմբագրել]Ամենակեր է։ Հասունները սնվում են դետրիտով, փափկամարմիններով, ստորակարգ խեցգետնակերպներով, բույսերով, մատղաշները՝ անվաորդերով, միջատների թրթուրներով, ստորակարգ խեցգետնակերպներով, այլ մանր անողնաշարավորներով, ջրիմուռներով։ Սննդային ակտիվությունը բարձր է առավոտյան և երեկոյան։ Արդյունաբերական նշանակություն[խմբագրել]Սևանա լճում ունի արդյունաբերական նշանակություն։ Մյուս վայրերում սիրողական ձկնորսության օբյեկտ է։ Կարող է վնաս հասցնել կարպային տնտեսություններին՝ սնվելով կարպերի համար նախատեսված կերերով։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |