Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Արծաթաձուկ
12:40
Արծաթաձուկ

Արծաթաձուկ (լատ.՝ Leucaspius delineates), վերնաձուկծածանաձկների ընտանիքի ձուկ։ ՀՀ ջրամբարներում հայտնաբերվել և նկարագրվել Է 1996-ին։ Հանդիպում Է ՀրազդանՄեծամոր գետերում և նրանց հարող ջրանցքներում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մանր ձուկ Է։ Մարմինն իլիկաձև Է, կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը՝ 4-6 (երբեմն՝ մինչև 10) սմ, զանգվածը՝ մինչև 10 գ և ավելի։ Բերանը փոքր Է, գտնվում Է դնչի վերին մասում։ Թեփուկները համեմատաբար խոշոր են՝ 1 երկայնական շարքում՝ 40-44 հատ։ Կողագիծը լրիվ չէ և արտահայտված է միայն առաջին 4-12 թեփուկների վրա։ Կլանային ատամները միաշարք կամ երկշարք են։ Պոչային լողակը մկրատաձև է, մեջքային լողակն ունի 11 ճառագայթ, հետնալողակը՝ 15։ Մեջքը ձիթապտղականաչավուն է, կողքերը՝ արծաթափայլ, փորիկը՝ սպիտակ։

Մարմնի երկայնքով ձգվում է նեղ և փայլուն երկնագույն շերտ։ Մեջքային, կրծքային և պոչային լողակները բաց մոխրագույն են, փորայինները և հետնալողակը՝ անգույն։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Սեռահասուն է դառնում 1 տարեկանում։ Բազմանում է գարնանը։ Յուրաքանչյուր առանձնյակ կարող է ձվադրել 2-3 անգամ (որոշակի ընդմիջումներով)՝ ստորջրյա բույսերի վրա։ Ձկնկիթը բաց դեղնավուն է։ Բնակվում է մեծ վտառներով՝ գետերի և ջրանցքների ինչպես դանդաղահոս, այնպես էլ արագահոս տեղամասերում՝ ջրի վերին կամ միջին շերտերում։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է ջուրն ընկած միջատներով և նրանց թրթուրներով, ստորակարգ խեցգետնակերպներով, երբեմն՝ ստորակարգ ջրաբույսերով։ Արդյունաբերական նշանակություն չունի։ Որոշակի վնաս կարող է հասցնել՝ սնվելով արժեքավոր ձկնատեսակների (ծածանհաշամճանարկողակձկնկիթով և թրթուրներով։

Դիտումներ: 182 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more