12:05 Առափնյա ծիծեռնակ |
Առափնյա ծիծեռնակ (Riparia riparia), Ծիծեռնակների ընտանիքին պատկանող թռչուն։
Բովանդակություն[թաքցնել]
Արտաքին կառուցվածք[խմբագրել]Առափնյա ծիծեռնակը արտաքին նկարագրով նման է Քաղաքային ծիծեռնակին, սակայն նրանից զգալիորեն փոքր է։ Գլխի վերին մասը, պարանոցը, մեջքը, թևերը, պոչը և կրծքի լայնակի շերտը մոխրագույն են, կոկորդը, կուրծքը և որովայնը՝ սպիտակ։ Պոչը սրանկյուն կտրվածքով է վերջանում։ Քաշը՝ 11-16 գ, թևի երկարությունը՝ 96-113 մմ։ Կենսակերպ[խմբագրել]ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ-մայիս ամիսներին։ Չուի ընթացքում կազմում է հազարավոր առանձնյակներից երամներ, որոնք հավաքվում են գետերի, լճերի և լճակների ափերին։ Խոշոր գաղութներով բնադրվում են զառիթափ ջրափերի փորվածքներում կամ, հաճախ, իրենք են բներ պատրաստում։ Բնադրում[խմբագրել]Բնի խորությունը կազմում է 50-60 սմ։ Մայիս-հուլիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ ձվեր։ Խոշոր բնադրվող գաղութներ են գրանցված Արարատյան հարթավայրի ջրավազանների տարածքում և Սևանա լիճը սնող գետերի ափերին։ Սննդառություն[խմբագրել]Սնվում է հատկապես միջատներով, մոծակներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։ Տարածվածություն[խմբագրել]Տարածված է Եվրոպայում, Ասիայի մեծ մասում, Հիմալայներում, Հյուսիսային Ամերիկայում, Ենիսեյի ափերին, Անդրկովկասում։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |