Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Առաջավորասիական ընձառյուծ
12:04
Առաջավորասիական ընձառյուծ

Առաջավորասիական ընձառյուծ, կովկասյան ընձառյուծ, պարսկական ընձառյուծ (լատ.՝ Panthera pardus ciscaucasica կամ Panthera pardus saxicolor կամ Panthera pardus ciscaucasica), Առաջավոր Ասիայումբնակվող ընձառյուծի ենթատեսակ։

Նախկին ԽՍՀՄ տարածքում այն հաճախ անվանվում էր Panthera pardus tulliana կամ Panthera pardus ciscaucasica, իսկ Panthera pardus saxicolor տերմինը օգտագործում էին արևմտյան մասնագետները։

 

 

Պահպանություն[խմբագրել]

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Գրանցված է նաև նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում: Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D:

Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում: 2002 թվականից սկսած WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է ընձառյուծի պահպանության իրականացմանը և կատարում է տեսակի մոնիթորինգը արեալի սահմաններում:

Տարածվածություն[խմբագրել]

Տարածված է Հյուսիսային ԿովկասումԱնդրկովկասումԱրևելյան ԹուրքիայումՀարավային ԹուրքմենստանումԻրանըԱֆղանստանում:

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ–իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում:

Հայաստանում պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10–15 առանձնյակ է: Ներկայիս տարածման տարածքը կազմում է 7497,2 կմ2: Բնակեցման տարածքը կազմում է 2856,8 կմ2: Այն ներառում է մշտական և ժամանակավոր բնակեցման տարածքները և միջանցքներ: Մշտապես բնակվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում (207.9 կմ2) և գ. Նռնաձորից դեպի հյուսիս (296.9 կմ2) գտնվող տեղամասում գիշատիչը բնակվում է մշտապես:

Բնակության պայմաններ[խմբագրել]

Տարածված է լեռնատափաստաններում, չորային նոսրանտառներում, հարավային լանջերի լեռնային, ենթալպյան և ալպյան մարգագետիններում:

Սննդառություն[խմբագրել]

Որսում են վայրի խոզայծյամհնդկական մացառախոզգորշ նապաստակ:

Դիտումներ: 256 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more