Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Արագաշարժ (ձուկ)
12:18
Արագաշարժ (ձուկ)

Արագաշարժ (լատ.՝ Alburnoides bipunctatus), տառեխիկծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանում հայտնի է արագաշարժ հայկական (Alburnoides bipunctatus armeniensis) ենթատեսակը։ Տարածված է գրեթե բոլոր գետերում, բացառությամբ Սևանա լճի ավազանին պատկանողների։ Հանդիպում է մինչև 2200 մ բարձրություններում։ Բնակվում է գետերի արագահոս տեղամասերում՝ վտառներով։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմինը կողքերից սեղմված է, երկարությունը՝ 7-8 (երբեմն՝ մինչև 12) սմ, զանգվածը՝ մինչև 35 գ։ Բերանը դնչի ծայրին է՝ դեպի վեր ուղղված թեք կտրվածքով։ Փորային լողակների և հետնալողակի միջև կա ողնուց, որը հաճախ պատված է թեփուկներով։ Պոչային լողակը մկրատաձև է։ Թեփուկները միջին չափի են, կողագծում՝ 39-56 հատ։ Մեջքային լողակում առկա է 10-11 ճառագայթ, հետնալողակում՝ 13-16։ Ալանային ատամները երկշարք են։ Խռիկային առէջները կարճ են։ Գունավորումը, կախված բնակության վայրից և տարիքից, կարող է տարբերվել։ Մեջքը մոխրականաչավուն է՝ կապտավուն նրբերանգով, կողքերը՝ արծաթափայլ, վտրիկը՝ սպիտակ։

Մարմնի վերին մասում (կողագծից վեր)՝ խռիկային կափարիչից մինչև պոչի լողակի հիմքը, ձգվում է մուգ շերտ։

Մարմնի կողքերին գտնվող կողագիծի օրգանների վերին ու ստորին մասերում լավ արտահայտված են փոքրիկ, սև պտերը։ Մեջքային, պոչային և կրծքային լողակները մոխրագույն են, փորային լողակները և հետնալողակը՝ հաճախ անգույն։ Սեռահասունի կրծքային, փորային լողակների և հետնալողակի հիմքերը նարնջագույն են։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Սեռահասուն է դառնում 1-2 տարեկանում։ Սեռական երկձևությունը թույլ է արտահայտված։ Արուներն էգերից փոքր են և ցածրամարմին՝ ավելի երկար զույգ լողակներով։ Բազմանում է գարնանը և ամռանը (կախված ջրի ջերմաստիճանից)։ 1 առանձնյակն այդ ընթացքում կարող է բազմանալ 2-3 անգամ։ Բեղունությունը հասնում է մինչև 75 հազար ձկնկիթի։

Սննդառություն[խմբագրել]

Կենդանակեր տեսակ է։ Սնվում է տարբեր մանր անողնաշարավորներով, ջուրն ընկած միջատներով ու նրանց թրթուրներով, ջրալվերով և այլն։ Սննդային ակտիվությունն առավել բարձր է առավոտյան և երեկոյան։ Արդյունաբերական նշանակություն չունի։ Կարող է սնունդ դառնալ կարմրախայտի համար։ Արհեստ, ջրամբարներում բնակվելու դեպքում հաճախ վարակվում է փոկորդով (Ligula intestinalis

Դիտումներ: 167 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more