Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Արևմտյան վիշապիկ
13:52
Արևմտյան վիշապիկ

Արևմտյան վիշապիկ (Eryx jaculus), վիշապների ընտանիքի փորող վիշապիկների ենթաընտանիքի հնէամիջերկրածովային փորող վիշապիկների (Eryx) ցեղի օձ։

ՀՀ-ում հանդիպում է ՇիրակիԱրագածոտնիԱրմավիրիԿոտայքիԱրարատիՎայոց ձորիՍյունիքի ու Տավուշի մարզերի նախալեռներում և ոչ շատ բարձր լեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ, կավահողային և ավազուտային չոր կենսավայրերում։ վարում է գլխավորապես փորող ապրելակերպ։ Գարնանը և ամռան սկզբին, երբ հողը բավականին խոնավ է, հանդիպում է քարերի տակ և այլ թաքստոցներում, կենդանիների բներում ու հողի փխրուն շերտերում։

Մարմինը համեմատաբար հաստ է ու կարճ, երկարությունը` 12-87 սմ, պոչը` 14 անգամ կարճ, ծայրը` կլորավուն։ Արուները մանր են էգերից։ Գլուխը գրեթե տարանջատված չէ մարմնից և ծածկված է մանր վահանիկներով։Ճակատը թեթևակի արտափքված է։ Միջքթային վահանիկը շատ խոշոր է և հարմարված փորելուն։ Աչքերը մանր են` տեղադրված գլխի կողքերին։ Բիբը օվալաձև է, ուղղահայաց։ Բերանային անցքը բացվում է գլխի ստորին մակերեսին` միջքթային վահանիկի հետ։ Մեջքային թեփուկները հարթ են կամ թեթևակի կատարով ու փայլուն։ Մեջքային մակերեսը մոխրագույնից դեղնաշագանակագույն է` մուգ գորշավուն խալերով, որոնք ձևավորում են 1-2 երկայնակի շղթայաձև նախշ և զույգ նախշեր մարմնի կողքերին։ որովայնի մակերեսը բաց դեղնավուն է` բազմաթիվ սև, մոխրագույն բծերով։ Երիտասարդի որովայնային մակերեսը վարդագույն է։

Սնվում է հիմնականում մանր ողնաշարավորներով (մողեսներ, օձեր, թռչուններ ու կրծողներ)։ Ձմեռում է հողի չսառցակալող շերտերում։ Զուգավորումը տեղի է ունենում գարնան երկրորդ կեսին։ Սեպտեմբերին էգը ծնում է 4-20 ձագ։

Օգտակար է. կարգավորում է կրծողների թվաքանակը։ Մարդու և կենդանիների համար անվնաս է։

Դիտումներ: 183 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more