Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Արևելյան գորիլա
13:47
Արևելյան գորիլա

Արևելյան գորիլա [1](լատ.՝ Gorilla beringei), գորիլաների տեսակ (Gorilla) Հոմինիդի ընտանիքից (Hominidae)։ Անունը տրվել է ի պատիվ գերմանացի սպա Ֆրիդրիխ Ռոբերտ ֆոն Բերիգեի (1865—1940), ով առաջինը նկատեց կենդանիներին Վիրունգա լեռներում։ [2]

 

 

Համառոտ նկարագրությունը[խմբագրել]

Արևելյան գորիլաները բաժանվում են 2 ենթատեսակների.

Արտաքին տեսքը[խմբագրել]

 
Արևելյան գորիլայի ձագը

Արևելյան գորիլան ունի մեծ գլուխ, լայն կրծքավանդակ և երկար ոտքեր։ Քիթը հարթ է, քթանցնքերը մեծ են։ Մազերը հիմնականում սև գույն են, լեռնային արևելայն գորիլաների մազերը փոքր ինչ կապույտ են, հասուն արուները հետևի մասում ունեն արծաթե շերտագիծ։ Մորթին տարածված է ամբողջ մարմնով, բացառությամբ դեմքը, կուրծքը, ափը և ոտնաթաթերը։ Տարիքի հետ մորթին ստանում է ալեխառն գունավորում։

Արևելյան գորիլաները մարմնով ավելի փոքր են, քան նրանց ցեղակիցները։ Արուները համեմատաբար ավելի մեծ են էգերից։ Հասուն արու գորիլայի քաշը 160 կգ է, հաճախ կարող է հասնել անգամ 220 կգ-ի, [4] էգ գորիլաները՝ 70-114 կգ։ Մարմնի երկարությունը 185 սմ է արուների մոտ, իսկ էգերի մոտ՝ 150 սմ։

Վարքագիծը[խմբագրել]

 
Տարածվածությունը քարտեզով

Հանդիպում են ընտանեկան խմբերով, որտեղ կա գերիշխող արուն, նրա էգը և ձագերը։ Հիմանակն գորիլաների խմբերն ավելի մեծ են, քան արևելյան գորիլաներինը, որոնց թվաքանակը հիմնականում 35 է։ Տարածքները սահմանագծված չեն, որոշները միմյանց հանդիպելով կարող են փոխվել կամ ինչպես հաճախ է լինում առաջանում են բախումներ։ Զուգավորման ժամանակահատվածում էգերը տեղաշարժվում են այլ խմբերի հետ։ Սովորաբար դա տեղի է ունենում 8 տարեկանում։ Հաճախ նրանք միանում են այլ արուների հետ և ստեղծում նոր խմբեր։ Էգերը թողնում են այն խմբերը, երբ լրանում է նրանց 11 տարին։ Նրանք շատ ժամանակ են անց կացնում միայնակ և ստեղծում են սեփական ընտանիքները 15 տարեկանից։

Սնվում են արմատներով, տերևներով, փայտերով, ծաղիկներով, մրգերով և այլ բույսերով։ Հաճախ սնվում են անողնաշարավոր կենդանիներով և սնկերով։

Ամբողջական վերարտադրությունը արևելյան գորիլաների մոտ բացակայում է։ Էգերը ձագերին ունենում են 3-4 տարին մեկ` երկար հղիության և նորածիններին անհրաժեշտ դաստիարակություն տալու պատճառով։ Հղիությունը տևում է 8,5 ամիս։ Ծնվում է մեկ ձագ։ Նոր ձագերը հիմնականում ունենում են մոխրագույն-վարդագույն կաշի և կարող են արդեն 9 ամսից քայլել։ Կրծքի մեծացումը տեղի է ունենում 3,5 տարեկանում։ Լրիվ մեծացումը համարվում է 10 տարեկանը արուների մոտ, իսկ էգերի մոտ՝ 15-ը։ Կյանքի տևողությունը 40-50 տարի։

Տարածվածությունը[խմբագրել]

Արևելյան գորիլաները տարածվում են դաշտային և լեռնային անտառներում։ Կոնգոյի Հանրապետության արևելքումՈւգանդայի հարավ-արևմուտքումՌուանդայում և Լուալաբա գետի տարածքում, ինչպես նաև Էդուարդ և Տանգանյիկա լճերի տարածքներում։

Պահպանության կարգավիճակը[խմբագրել]

 
Արևելյան գորիլայի կմախքը

Արևելյան գորիլաները ապրում են 2 ենթապոպուլյացիաներով ՌուանդայումՈւգանդայում և Կոնգոյի Հանրապետությունում։ 2003 թվականին հետազոտությունների արդյունքում Վիրունգայի ենթապոպուլյացիաների թվաքանակը 380 է։1989 թվականի տվյալների համեմատումով տեսակների թվաքանակն աճել է 60-ով։ Սակայն այս աճը նկատվեց միայն մեկ պոպուլյացիայի մոտ, որոնք գտնվում էին ավելի էկոլոգիապես մաքուր ու ապահով պայմաններում։ Չնայած նրան, որ Բվինդի ազգային այգում 1997-2003 թվականներին կենդանիների թվաքանակն աճել էր 300-ից 320-ով, այնուամենայնիվ 2006 թվականին պարզ դարձավ, որ այգում կան 300 կապիկներ։ Բոլոր 4 խմբերը միասին վերցրած գորիլաների թիվը հասնում է 680-ի։ Լեռնային արևելյան գորիլաները բնակվում են մեծ խտությամբ։ Մարդկանցից և տնային կենդանիներից նրանք կարող են վարակվել վիրուսներով։ Մեծ ազդեցություն ունեցավ Վիրունգա հրաբխային շրջանի քաղաքական ազդեցությունը։ 1995 թվականների տվյալներով կենդանիների թվաքանակը 16-900 էր։ Վերջին տաս տարում այս թիվը կրճատվել է։ Այս արեալի տարածքը կազմում է 21 600 կմ², որը 25%-ով ցածր է 1969 թվականի տվյալներից։ Արևելյան գորիլաների գոյատևման պատճառ է հանդիսանում գյուղատնտեսությունը։ Քաղաքական ազդեցությունները և գորիլաների սպանությունների մսի համար հանգեցնում են այս կենդանիների թվաքանակի նվազմանը։

Պատկերասրահ[խմբագրել]

Դիտումներ: 197 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more