11:53 Անտառային քնամոլ |
Անտառային քնամոլ (լատ.՝ Dryomys nitedula), քնամոլների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է 600-1950 մ բարձրություններում՝ հյուսիս և հարավ-արևելք, Վայքի անտառներում, Խոսրովի արգելոցում, հանդիպում է նաև Սևանի ավազանում, երբեմն՝ Արարատյան դաշտի այգիներում։
Բովանդակություն[թաքցնել]
Արտաքին կառուցվածք[խմբագրել]Մարմնի երկար, մինչև 110 մմ է, պոչինը՝ 113 մմ։ Գլուխն ու մեջքը՝ դեղնաօքրայամոխրագույն են, պոչը խավոտ հարդամոխրագույն։ Քթից դեպի ականջները և գլխի կողքերով անցնում են սև կամ վառ գորշաօքրայագույն շերտեր։ Հետևի վերջավորությունները զգալիորեն երկար են առջևիններից։ Բնակվում է փչակներում կամ բարակ ճյուղերից, խոտից ու տերևներից կառուցած կլորավուն բներում։ Բնադրում է ծառաբների կամ հաստ ճուղերի վրա, երբեմն՝ թփուտներում։ Գործունյա է մթնշաղին և գիշերը։ Սննդառություն[խմբագրել]Սնվում է ընկույզներով, մրգերով, սերմերով, հատապտուղներով, տերևներով, երբեմն՝ միջատներով, թռչունների ձվերով ու ձագերով։ Ձմեռային քուն է մտնում սեպտեմբեր-ապրիլին։ Բազմացում և զարգացում[խմբագրել]Բազմանում է տարին 1-2 անգամ, ունենում մինչև 9 ձագ։ Երբեմն վնասում է այգեգործությանը։ Նշանակություն[խմբագրել]Համաճարակային հիվանդությունների (տզային ուղեղաբորբ և լեպտոսպիրոզ) բնական փոխանցող է։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |