Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Անտառային նրբագեղիկ
11:50
Անտառային նրբագեղիկ

Անտառային նրբագեղիկ (լատ.՝ Prunella modularis), նրբագեղիկների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

 

 

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 14, 5 սմ է, թևերի բացվածքը՝ 19-21 սմ, կենդանի զանգվածը՝ 20-22 գ։ Փոքրամարմին է՝ դեղնամոխրագույն փետրավորմամբ, կտուցը՝ բարակ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմինը վերևից շիկակարմիր-դարչնագույն է, գագաթը, մեջքը, թևերը՝ խայտավոր։ Գլխից մինչև փորը մոխրագույն է, մարմնի կողքերին կան մուգ խայտեր։ Թաքնված թռչուն է, գորշ փետրավորման շնորհիվ՝ դժվար ճանաչելի։ Գետնին քայլում է կարծես սողալով՝ ընդհատ-ընդհատ շարժումներով, թաքստոցից ոչ հեռու։ Լայնորեն տարածված տեսակ է, բնակվում է խիտ անտառներում, թփուտներում, գետաձորերում, պտղատու այգիներում։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, հատապտուղներով։

Բազմացում և զարագացում[խմբագրել]

Հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի 2-րդ տասնօրյակին։ Կրկնակի բազմացման ժամանակ արուների ակտիվ երգը լսելի է նաև հունիս-հուլիսի ընթացքում։ Առաջին բները գրանցվում են ապրիլի սկզբից։ Բույնը գավաթաձև է՝ ճյուղերից, մամուռից, բրդից, ձիու մազից։ Բնադրում է թփուտներում, հավանաբար պատրաստում են էգը և արուն՝ 10 օրվա ընթացքում։ Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի 1-իև կեսերից մայիսի 2-րդ տասնօրյակի ավարտը։ Դնում է 20 մմ տրամագծով, կանաչավուն կապույտ 4-5 ձու։ Ձագերը ձվից դուրս են գալիս թխսակալման 14-րդ օրը. ամենավաղ ժամկետը մայիսի 1-ին տասնօրյակից մինչև ամսվա վերջն է։

Նշանակություն[խմբագրել]

Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ խխունջների, որոնք գյուղատնտեսական կենդանիների ֆասցիոլոզ հիվանդության տարածողներ են։

Դիտումներ: 177 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more