Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Անտառային կատու
11:47
Անտառային կատու

Անտառային կատու (լատ.՝ Felis silvestris լատ.՝ fēles (fēlis)-ից), եվրոպական կամ վայրի կատուկատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կատվազգիների ընտանիքից։

 

 

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 63-75 սմ է, պոչինը՝ 30-34 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 6 կգ։ Շիկամոխրագույն է՝ դեղնավուն երանգով, որովայնի վրա երբեմն լինում են միահավասար դասավորված բծեր։ Գլխի և պարանոցի վերին մասով անցնում են 4 սև շերտեր, որոնցից միջին 2-ը շարունակվում են մեջքի վրայով մինչև պոչի հիմքը։ Պոչի վրա կան 4-6 լայն, սև օղակներ։ Մազածածկը խիտ է և փափուկ։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է մանր կրծողներով, թռչուններով, քիչ քանակությամբ՝ խոտաբույսերով և մրգերով։ Ունի լավ հոտառություն և լսողություն, թույլ տեսողություն։ Կտղուցը սկսվում է հունվար-մարտին։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Հղիությունը տևում է 63-68 օր։ Ունենում է 3-5 (երբեմն՝ 7) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3- 4 ամիս (1-1,5 ամսականից սնվում են նաև մսով)։ Մազափոխվում են տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը։ Ակտիվ է մայրամուտից մինչև կեսգիշեր (հանգստանալուց հետո՝ նաև լուսաբացին)։ Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ կրծողներ։ Մորթին սակավարժեք է։

Տարածվածություն[խմբագրել]

Անտառակատուն հանդիպում է Եվրոպայում, հյուսիսային ԱսիայումԱֆրիկայում։ Որսում է մանր կաթնասուններ, թռչուններ։ Անտառային կատու բնակություն է հաստատում այնտեղ, որտեղ շատ են հողում ապրող նապաստակները, ճագարները, թռչունները։ Բոլոր անտառակատուները վախկոտ են և չեն մոտենում մարդկանց բնակավայրերին։ Ըստ հետազոտությունների, բոլոր այժմյան տնային կատուները առաջացել են անտառակատվի ենթատեսակներից մեկից, մոտ 10.000 տարի առաջ, Մերձավոր Արևելքում։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Հայաստանում տարածված է ՍյունիքիՎայոց ձորիԱրարատիԿոտայքի, Գեղարքունիքի, ԱրարատիԼոռուՏավուշի մարզերում։ Բնակվում է ծառերի փչակներում, ժայռաճեղքերում, գետնափոր բներում և այլ բնական թաքըստոցներում։

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Դիտումներ: 163 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more