Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Անտառային ձիաթռչնակ
11:48
Անտառային ձիաթռչնակ

Անտառային ձիաթռչնակ (լատ.՝ Anthus trivialis), խաղտտնիկների ընտանիքին պատկանող թռչուն։ Բնադրող-չվող է, Հայաստանում քիչ տարածված։

 

 

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 25-27 սմ, կենդանի զանգվածը՝ 18-28 գ։ Կոկորդի, կրծքի վերին մասի փետրածածկը բաց դեղին երանգով է, թևավերևի միջին ծածկող փետուրները՝ սև՝ սպիտակ շերտով։ Հասունի մարմնի վերևի փետրածածկը դարչնագույն է՝ բաց կանաչ երանգի խայտերով։ Կրծքի մուգ պտերն աստիճանաբար նեղանում են ու կողքերին վերածվում խայտերի։ Երիտասարդի մարմնի փետրածածկը վերևից ցայտուն խայտերով է։ Երգում է սրնգային ձայնով՝ թռիչքի պահին կամ թփուտների ծայրերին նստած։ Բնակվում է անտառեզրերին, ենթալպյան գոտու թփուտներում։ Անտառային ձիաթռչնակի մարմնի վերին մասը ավազադարչնագույն է՝ երկայնակի բծիկներով, որոնք տարածված են գլխից մինչև պոչը ծածկող փետուրները։ Պոչի և թևերի թափահարող փետուրները երիզված են բաց գույնով, պոչը գորշասև է, եզրային փետուրները կիսով չափ սպիտակ, որովայնը շիկադեղնավուն է, պարանոցը, կուրծքը ունեն գորշասև բծեր, հետին մատի մագիլը համեմատաբար կարճ է և կեռված դեպի ներս։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է անողնաշարավորներով։ Կերը հայթայթում է գետնին, սնվում է միջատներով։

Չու[խմբագրել]

Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին, հանդիպում է ոչ խիտ անտառներում, անտառների եզրերին և բացատներում։ Չուի ընթացքում կազմում է ոչ մեծ խմբեր, իսկ սովորաբար հանդիպում է զույգերով։ Քայլում է մանրավազքով։ Բույնը սարքում է գետնին՝ փոսիկի մեջ։ Աշնանային չուն՝ սեպտեմբեր-հոկտեմբերին։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Դնում է 20 մմ տրամագծով, մոխրագույն, կապտամանուշակագույն՝ փոփոխական պտերով 2-6 ձու (1 ձուն կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 10%-ը)։ Թխսակալում է 10-12 օր։ Այդ ընթացքում շատ զգույշ է։ Վտանգի պահին (բույնը չմատնելու նպատակով) արագ վազքով հեռանում է այնտեղից մոտ 10 մ, ապա բարձրանում օդ։ Օրվա ընթացքում ծնողները ձագերին կերակրում են մոտ 150 անգամ։ Ձագերը բնից դուրս գալուց հետո 1 շաբաթ մնում են ծնողների հսկողության տակ, տիրապետում կայուն թռիչքի, ապա հեռանում նրանցից։ Տարածված է Եվրոպայում և Ասիայում։ [1]

Դիտումներ: 148 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more