Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Անտառային արտույտ
11:46
Անտառային արտույտ

Անտառային արտույտ (լատ.՝ Lullula arborea), արտույտների ընտանիքին պատկանող թռչուն։ Հայաստանում բնադրող-չվող է, տարածված։

 

 

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 27-30 սմ, կենդանի զանգվածը՝ 20-25 գ։ Կտուցը նեղ է, թևերը՝ լայն, գլխին կան ցայտուն նախշեր։ Աչքերի վերին մասով ձգվող հոնքանման շերտերն սպիտակ են, որոնք միաձուլվում են ծոծրակի հատվածում։ Թռչելիս տեսանելի է թևավերևի արտաքին եզրի սև ու սպիտակ բիծը։ Երիտասարդի մարմնի վերևի փետուրների ծայրերը սպիտակ են։ Բնակվում է նոսրանտառներում, անտառի բացատներում, պտղատու այգիներում։

Անտառային արտույտի մարմնի վերին մասը, այտերը, պոչը, թևերը դարչնամոխրագույն են, պոչի եզրային փետուրները և աչքի վերին մասով ձգվող հոնքանման շերտերը սպիտակ են, մեջքի և կրծքի վրա կան երկայնակի դարչնագույն բծեր։ Գլխի փոփուլը թույլ է արտահայտված, պոչը համեմատաբար կարճ է։

Տարածվածություն[խմբագրել]

Տարածված է Եվրոպայում, հյուսիսային ԻրանումՌուսաստանում՝ Վոլոգդայի, Կիրովի և Պերմի մարզերում, ՂրիմումԱնդրկովկասումԹուրքմենիայում։[1]

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է, առանձին դեպքերում՝ նստակյաց։ Գարնանը վերադառնում է մարտի վերջին, ապրիլի սկզբին, աշնանը չվում է սեպտեմբեր-հոկտեմբերին։ Հանդիպում է Երևանի շրջակայքում, Դիլիջանում,ՎանաձորումՍտեփանավանումԵղեգնաձորիՎայքի և Կապանի անտառային գոտիներում։ Նախապատվությունը տալիս է անտառային բացատներին, լեռնային տափաստաններին, որտեղ շատ թփուտներ կան։ Հանդիպում է առավելապես փոքր երամներով կամ զույգերով։ Համարվում է փոքրաքանակ։ Գարնանային վերադարձը՝ մարտի կեսերից։ Հարսանեկան խաղերի ժամանակ մշտապես երգում է։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բույնը գավաթաձև է. սարքում է խոտաբույսերից։ Դնում է 22 մմ տրամագծով, բաց մոխրագույն՝ դարչնագույն պտերով 3-5 ձու։ Աշնանային չուն՝ սեպտեմբեր-հոկտեմբերին։ Բնադրվում է գետնին, բույնը սարքում է չոր խոտերից՝ թփերի տակ, փոսիկի մեջ։ Դնում է 5-6 սպիտակ, կարմրավուն պտերով ձվեր։ Բազմանում է ապրիլից մինչև հունիս, օժտված է գեղեցիկ ձայնով, երգում է ճախրելիս՝ ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։ Սնվում է առավելապես խոտաբույսերի սերմերով և հատիկներով, բնադրման շրջանում՝ նաև միջատներով։

Դիտումներ: 200 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more