Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Անտառային աղավնի
11:44
Անտառային աղավնի

Անտառային աղավնի (լատ.՝ Columba palumbus), աղավնիների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, Հայաստանում տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 40-42 սմ է, թևերի բացվածքը՝ 75-80 սմ, կենդանի զանգվածը՝ 420-620 գ։ Աղավնիներից ամենախոշորն է։ Հասունի մարմինը վերևից մոխրագույն է, ներանտառային աղավնի ներքևից՝ վարդագույն՝ մանուշակագույն երանգով։ Թևերն ավելի մուգ են, խոշոր՝ սպիտակ կիսալուսնաձև հատվածով, վզի կողքերին կան կանաչ ու սպիտակ բծեր։ Պոչի ծայրաշերտը լայն է, մուգ։ Երիտասարդն ավելի խամրած է, վզի կողքերի սպիտակ բծերը բացակայում են։ Ամռանը բնակվում է դաշտամերձ անտառներում, ձմռանը՝ ավելի բաց տարածքներում։ Հաճախ հանդիպում է երամներով։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է սերմերով, պտուղներով, տերևներով և այլն։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բնադրում է ծառերի ճյուղերին։ Բույնը (տրամագիծը՝ 30-40 սմ) տափակ, նոսր հարթակ է՝ չոր ճյուղերից։ Ընտանեկան զույգեր կազմելու և էգերին հարսանեկան խաղերին ներգրավելու համար արուներն արձակում են հատուկ ձայնային ազդանշաններ՝ գվվոցներ, որոնք շարունակվում են մինչև ապրիլ-մայիս։ Առաջին բները պատրաստում են ապրիլ-հունիսին, իսկ առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջից հուլիսի 1-ին կեսին։ Դնում է 41 մմ տրամագծով, սպիտակ 2 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 4%-ը)։ Թխսակալում է հիմնականում էգը՝ 17-18 օր։ 20 օրական ձագերն արդեն վստահ դուրս են գալիս բնից և աներեր թռչում։

Սիրողական և մարզական որսորդության թռչուն է։ Wood Pigeons Cock And Hen.jpg

Դիտումներ: 214 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more