Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Անոֆելես
11:39
Անոֆելես

Անոֆելես (լատ.՝ Anopheles), մոծակների ցեղ։ Մալարիայի հարուցչի փոխանցողն է։ Հայաստանում տարածված տեսակներից առանձնապես վտանգավոր են A. superpictures և A. maculipennis մալարիային մոծակները։

 

 

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմինն ու ոտքերը բարակ են և երկար։ էգերի բեղիկները կարճ մազանման են՝ 15-հատվածաևի, արուներինը՝ փետրաձև։ Աչիկներ չունեն։ Թևերի հետին եզրերը և ջղերը թեփուկավոր են։

Վարակում[խմբագրել]

Վարակված մոծակի խայթոցի ժամանակ թքից մարդու արյան մեջ են անցնում մալարիայի պլազմոդիումների սպորոզոիտներ (մակրո և միկրոգամետոցիտներ), որոնք արյան կամ ավիշի հոսքով հասնում են լյարդիբջիջներ։ Սպորոգոնիան կատարվում է անոֆելեսի մոտ։ Արյունածուծ են մոծակների էգերը, արյունը անհրաժեշտ է ձվերի զարգացման համար։ Արյունից հագենալուց հետո էգը մնում է ընտանի կենդանիների համար նախատեսված կառույցներում։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Ձվերի լրիվ զարգացման համար անհրաժեշտ է 5-10 օր (կախված է ջերմաստիճանից և օդի խոնավությունից)։ էգը ձվադրում է ջրի մակերևույթին (սովորաբար՝ 120-350, առավելագույնը՝ 450 ձու), 2-3 օրից հետո ձվի մեջ ձևավորվում է թրթուրը, որը հետագայում դուրս է գալիս ջրի մեջ, սնվում է, աճում և մաշկափոխվում։ Թրթուրը հիմնականում սնվում է զտման (ֆիլտրման) եղանակով, որի ժամանակ ջրի շիթի հետ նրա բերանի խոռոչ են ընկնում կախված և լողացող մասնիկները։ Զարգացման ընթացքում թրթուրն անցնում է 4 փուլ, ապա վերածվում է ստորակետանման հարսնյակի։ Վերջինս չի սնվում։ Հարսնյակից դուրս է գալիս հասուն մոծակը, որը թաքնվում է խիտ խոտածածկույթում։ Թրթուրից հասունին անցումը տևում է 30-40 օր։ Հասունները ձմեռում են գոմերում, հյուղակներում, լքված շինություններում։

Պայքարի միջոցներ[խմբագրել]

Պայքարի միջոցները՝ անոֆելածին ջրականգերի վերացում, մոծակների թրթուրները ոչնչացնելու նպատակով՝ լարվիցիդների, թևավոր ձևերի դեպքում՝ միջատասպան (ԴԴՏհեքսաքլորան) միջոցների օգտագործում։

Դիտումներ: 175 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more