Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Անկիլոստոմներ
11:36
Անկիլոստոմներ

Անկիլոստոմներ (լատ.՝ Ancylostoma duodenale), կլոր որդերի մակաբույծ տեսակներ։ Անկիլոստոմոզի հարուցիչն է։ Տեղակայվում են տասներկումատնյա աղիքում։

 

 

Աշխարհագրական տարածում[խմբագրել]

Անկիլոստոմոզը տարածված է մեծ մասամբ մերձարևադարձային և արևադարձային կլիմա ունեցող երկրներում։ ԽՍՀՄ-ում հանդիպում է ԱնդրկովկասումՄիջին Ասիայում։ Բարեխառն կլիմա ունեցող երկրներում անկիլոստոմոզի օջախներ են առառաջանում հանքահորերում։

Մորֆոլոգիական առանձնահատկություններ[խմբագրել]

 
Ancylostoma duodenale

Անկիլոստոմները կարմրավուն գույնի որդեր են։ Էգի երկարությունը 10-18 մմ է, արուինը՝ 8-10 մմ։ Առջևի ծայրը թեքված է դեպի մեջքային կողմը, որտեղից և նրա անունը «կորագլխիկ»։ Պարազիտում է մարդու տասներկումատնյա աղիքում։ Որդի գլխային ծայրում տեղադրված է բերանային պատիճը՝ 4 ատամիկներով։ Կորագլխիկն իր պատիճով գրավում է աղիքի լորձաթաղանթի ոչ մեծ հատվածը և ամրանալով նրան սնվում է արյունով։ Անկիլոստոմի ձվերը օվալաձև են՝ բութ բևեռներով, ծածկված բարակ, թափանցիկ թաղանթով։ Պարազիտի կյանքի տևողությունը 4-5 տարի է։

Կենսացիկլ[խմբագրել]

Գեոհելմինթ է։ Անկիլոստոմը պարազիտում է միայն մարդու օրգանիզմում։ Բեղմնավորված ձվերը կղանքի հետ դուրս են գալիս արտաքին միջավայր։ Բարենպաստ ջերմաստիճանի դեպքում 1 օր հետո ձվերից դուրս են գալիս թրթուրները, որոնք կոչվում են ռաբդիտային։ Նրանք դեռ ինվազիոն չեն։ Թրթուրների առջևի աղիքն այս փուլում ունի երկար կերակրափող։ Ռաբդիտային թրթուրները սնվում են կղանքով և այլ փտող օրգանական նյութերով։ Թրթուրները 2 անգամ ենթարկվում են մաշկափոխության։ Երկրորդ մաշկափոխության ժամանակ կուտիկուլան անջատվում է, բայց չի պոկվում, այնպես որ թրթուրը կարծես շապիկի մեջ է մնում։ Այդ նույն ժամանակ առջևի աղիքը վերափոխվում է, և ձեռք է բերում գլանային ձև։ Այս փուլում թրթուրները դառնում են ինվազիոն (ֆիլյարանման)։ Թրթուրները մարդու օրգանիզմ կարող են ընկնել բերանի միջոցով՝ աղտոտված սննդի և ջրի հետ միասին։

Բայց ամենից հաճախ նրանք ակտիվորեն ներթափանցում են մաշկի միջոցով։ Մարդու օրգանիզմում թրթուրները կատարում են միգրացիա։ Արյունատար անոթների միջոցով նրանք թափանցում են սիրտ, ապա թոքեր, շնչառական ուղիներ, ըմպան, թքի հետ նրանք կուլ են տալիս և ընկնում կերակրափողստամոքս, իսկ այնուհետև տասներկումատնյա աղիք։ Քանի որ վարակումը տեղի է ունենում հողի հետ առանչվելիս, վնասվում են գլխավորապես այն մասնագիտությունների մարդիկ, որոնք մշտապես շփվում են հողի հետ։

Անկիլոստոմի ձվերը և թրթուրների զարգացման համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ։ Թթվածնի ներթափանցման հետ միասին պարտադիր է բարձր խոնավությունը և համեմատաբար բարձր ջերմաստիճանը (օպտիմում 30-32 °C)։ Այս ամենը սահմանափակում է անկիլոստոմոզի աշխարհագրական տարածումը շոգ և խոնավ կլիմա ունեցող վայրերում։ Բացի դրանից, նրանց համար բարենպաստ միկրոկլիմայական պայմաններ կարող են ստեղծվել հանքահորերում։

Ախտածին նշանակություն[խմբագրել]

 
A. caninum

Անկիլոսոմի ախտածին ազդեցությունը պայմանավորված է արյան կորստով և պարազիտի կենսագործունեության նյութերից առաջացած ինտոսքսիկացիայով։ Ի հայտ են գալիս նար ցավեր տասներկումատնյա աղիքի շրջանում, մարսողության խանգարումներ, ընդհանուր թուլություն, գլխացավ, հիշողության թուլացում, հյուծվածություն, երեխաների զարգացումը դանդաղում է։ Բուժման բացակայության դեպքում հնարավոր է նաև մահ։

Ախտորոշում[խմբագրել]

Ախտորոշման նպատակով անց են կացնում կոպրոլոդիական հետազոտություններ, ձվերը և թրթուրները հայտնաբերելու համար։

Դիտումներ: 197 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more