Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Անգորական լերկաձուկ
11:24
Անգորական լերկաձուկ

Անգորական լերկաձուկ (լատ.՝ Barbatula angorae), բալիտորաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանում տարածված է ԱրաքսՄեծամորՀրազդանԱրփաԱգատԱխուրյանՈրոտանՔասաղ, Եղեգիս և այլ գետերում։

 

 

Արտաքին կառուցված[խմբագրել]

Մարմինը ձգված է, առջևի մասում՝ հաստացած և վերից վար մի փոքր սեղմված, երկար, ՝ 5-7 (երբեմն՝ 10) սմ։ Պոչային ցողունը բարձր է՝ կողքերից սեղմված։ Բերանը նեղ է, փոքր, գտնվում է դնչի ստորին մասում։ Վերին ծնոտի վրա կան 3 զույգ կարճ բեղիկներ. Երկուսը՝ դնչի առջևի մասում, մեկը՝ բերանի անկյունի վերևամասում։ Պոչային լողակն ունի թույլ արտահայտված գոգավորություն։ Թեփուկները մանր են ու բարակ։Կողագիծը լրիվ է, ձգվում է մինչև պոչային լողակի հիմքը։

Մեջքային լողակում կա 8-11 ճառագայթ, հետնալողակում՝ 7-8։ Ալանային ատամները միաշարք են։ Արուների կրծքային լողակի 2-րդ ճառագայթը հաստացած է։ Մարմնի ընդհանուր գունավորումը դեղնամոխրագույն է կամ մոխրագույն՝ պատված տձև ու անկանոն դասավորված սև պտերով, որոնք հատկապես խոշոր են կողագծի երկարությամբ։ Ողնաշարի երկայնքով ձգվում է 7-12 համեմատաբար խոշոր, սև բծերի 1 շարք։ Մեջքային և փորային լողակները մոխրագույն են՝ պատված մանր բծերով։ Կրծքային, փորային լողակները և հետնալողակը, երբեմն նաև պոչայինը՝ նարնջագույն են, բաց մոխրագույն կամ նարնջամոխրագույն։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բազմացման շրջանը կախված է ջրի ջերմաստիճանից։ Արարատյան դաշտի և այլ ցածրադիի շրջանների ջրամբարներում բազմանում է ապրիլ-մայիսին, բարձրադիր վայրերում՝ հունիս-հուլիսին։ Բեղունությունը հասնում է մինչև 7 հազար ձկնկիթի, դրանք կպչուն են, ամրանում են քարերին ու ստորջրյա բույսերին։

Սննդառություն[խմբագրել]

Կենդանակեր տեսակ է։ Սնվում է տարբեր բենթոսային մանր անողնաշարավորներով, գլխավորապես միջատների թրթուրներով, որդերով, նաև ձկնկիթով։ Վարում է մերձհատակային կենսաձև՝ նախընտրելով գետերի և ջրանցքների արագահոս տեղամասերը։ Հանդիպում է նաև ջրանցքների դանդաղահոս և տղմոտ հատակ ունեցող մասերում։ Որպես թաքստոց՝ հաճախ օգտագործում է ստորջրյա խիտ բուսուտները։

Արտադրական նշանակություն[խմբագրել]

Արտադրական նշանակություն չունի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի 
Դիտումներ: 244 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more