11:27 Անդյան կատու |
Անդյան կատու (լատ.՝ Leopardus jacobitus), հարավամերիկյան կատվազգի (Felidae)։ Բնակության վայրի դժվարամատչելիության պատճառով այս տեսակը վատ է ուսումնասիրված։ Արտաքին տեսքը[խմբագրել]Անդյան կատուն արտաքնապես հիշեցնում է պամպասյան կատվին, որը հանդիպում է նույն տարածաշրջանում։ Երկու տեսակների միջև տարբերությունների հարցը ուսունասիրությունների առարկա է գիտնականների մոտ, որոնք իրենց տրամադրության տակ ունեն միայն մի քանի նմուշ թանգարաններից։ Այս կատվի երկարությունը կազմում է 70 սմ, պոչի երկարությունը՝ 45 սմ, զանգվածը՝ 4-7 կգ։ Մորթին բավականին երկար է՝ ցրտերից պաշտպանվելու համար։ Գունավորումը մոխրագույն-շագանակագույն է, սև խալերով։ Պոչի վրա ունի օղականձև նախշ։ Տարածվածությունը և կենսակերպը[խմբագրել]Անդյան կատուն համարվում է Հարավային Ամերիկայի ամենահազվադեպ հանդիպող կատվազգին։ Տարածված է Անդերում. նրա արեալը ձգվում է հարավային Պերուից Բոլիվիայի հարավ-արևմուտքով մինչև Արգենտինայիհյուսիս-արևմուտք։ Հավանաբար նախընտրում է բնակվել 3000-5000 մ բարձրությունների վրա։ Սնվում է մանր կաթնասուններով, սակայն, ինչպես բոլոր կատվազգիները, բավական ճկուն է որսի ընտրության հարցում։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |