Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Անդյան աղվես
11:26
Անդյան աղվես

Անդյան աղվեսը (լատ.՝ Lycalopex culpaeus) Հարավամերիկյան բնիկ կենդանի է։ Հարավային Ամերիկայում այս կենդանին իր չափսերով մեծությամբ երկրորդն է բաշավոր գայլից հետո։ Իր արտաքին տեսքով անդյան աղվեսը նման է սովորական աղվեսին։

 

 

Արտաքին բնութագիր[խմբագրել]

Չափսերը[խմբագրել]

 
Անդյան աղվես

Անդյան աղվեսի չափսը տատանվում է կարմիր աղվեսի և կոյոտի չափսերի արանքում։ Նա ունի մոտ 11-12 կգ քաշ։ Մարմնի երկարությունը 90-165 սմ է, պոչինը՝ 30-51 սմ։ Գրանցվեն են նաև ավելի մեծ չափսեր ունեցող աղվեսներ։

Մորթին[խմբագրել]

Անդյան աղվեսի մորթին ունի գորշ երանգ։ Մեջքի և վզի մորթին ավելի բաց է, իսկ մեջքի կենտրոնական մասը` ավելի մուգ։ Պոչը ունի հարուստ մազածածք և սավելի մուգ երանգավորում։ Ականջները նույնպես ունեն գորշ երանգ։

Սնունդը[խմբագրել]

 
Անդյան աղվես անապատում

Անդյան աղվեսի սնունդը հիմնականում բաղկացած է մանր և միջին կենդանիներից՝ կրծողներ, թռչուններ, մողեսներ, նապաստակներ և այլն։ Նրանք երբեմն որսում են նաև գուանակոյի ձագերին։ Անդյան աղվեսը կարող է նաև հարձակում գործել ընտանի կենդանիների վրա։ Նա որսորդության մեջ մրցում է տարբեր հարավամերիկյան կենդանիների հետ։

Բազմացումը[խմբագրել]

Անդյան աղվեսները բազմանում են տարին մեկ անգամ։ Սովորաբար դա լինում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Ծնվում են 2-5 ձագեր։ Բույնը հիմնում են քարքարոտ տարածքներում։ Ձագերը ծնվում են խուլ և կույր։ Նորածինների մորթին շատ գորշ է և բացանում է տարիքի հետ միասին։

Ապրելավայրը[խմբագրել]

Անդյան աղվեսները ապրում են կլիմայական տարբեր հարմարություններ ունեցող վայրերում։ Նրանք կարող են բնակվել նույնիսկ 4800 մետր բարձրության վրա։ Ապրում են անապատներում, տրոպիկական անտառներում, հարթավայրերում, սարերում և այլն։ Նրանք տարածված են գրեթե ամբողջ Անդյան լեռներում՝ Էկվադորից և Պերուից մինչև Հարավային Ամերիկայի հարավային հատվածները՝ Պատագոնիա և Տիեռա դել Ֆուեգա։

Դիտումներ: 165 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more