Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Անդրկովկասյան փասիան
11:32
Անդրկովկասյան փասիան

Անդրկովկասյան փասիան կամ սովորական փասիան (լատ.՝ Phasianus colchicus), փասիանների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, հազվագյուտ։

 

 

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 53-89 սմ է, թևերի բացվածքը՝ 70-90 սմ, կենդանի զանգվածը՝ 720-1200 գ։ Խոշոր է, պոչը՝ երկար ու սուր, դեղնականաչավուն, զոլավոր։ Հասուն արուի ընդհանուր գունավորումը ոսկեգույն–նարնջագույն է, փետուրների ծայրերը՝ սև։ Գլուխը մուգ կանաչ է՝ մետաղական փայլով, այտի վրա կա չփետրավորված կարմիր հատված։ Գոտկատեղը դարչնավուն է, թևերի ծածկող փետուրները՝ բաց դարչնագույն։ Էգի ընդհանուր գունավորումը դարչնագույն է՝ կարմրավուն սև խայտերով, գլուխը և վիզը՝ բաց կապտամանուշակագույն երանգով։ Երիտասարդը նման է հասուն էգին, սակայն պոչն ավելի կարճ է։

Վտանգի պահին թաքստոց է գնում վազելով, թռիչքի դիմելիս թևերը բարձր շփշփոցներ են արձակում։ Արուի ճիչը բաղկացած է 2-3 բարձր կոպիտ հնչյուններից, որոնց հաճախ հետևում են թևերի արագ թափահարումները։

Փասյանները շատ գեղեցիկ թռչուններ են որոնք պատկանում են փասյանական ցեղին։ Այս անկրկնելի թռչունների անունը տեղ է գտել կարմիր գրքում։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բույնը ոչ խորը գավաթաձև փոսիկ է, ցամքարը՝ չոր խոտաբույսերից։ Բնադրում է գետնին՝ խիտ թաքստոցում։ Դնում է 45 մմ տրամագծով, կանաչ-դարչնագույն 8-15 ձու։ Թխսակալում է էգը՝ 21-23 օր։ Ձագերը աներեր թռչելու ունակություն են ձեռք բերում կյանքի 50-57-րդ օրը։

Տարածվածություն[խմբագրել]

Բնակվում է դաշտեզրերի եղեգի, ուռենու և մոշենու խիտ մացառներում։ Հայաստանում չնչին թվաքանակով (1-7 թռչուն) գրանցված է Սյունիքի մարզում (Կապանի, Եղվարդի, Շվանիձորի ծայրամասերում)։

Պահպանություն[խմբագրել]

Հայաստանում Անդրկովկասյան փասիանի արհեստ, բազմացման և բնության մեջ վերավարժեցման աշխատանքներն անհաջողության են մատնվել՝ թաքստոցների բացակայության և գիշատիչների առկայության պատճառով։ Հաջողությամբ հարմարվում և բազմանում է անազատ պայմաններում։ Շքեղ փետրավորումը գայթակղում է սիրող, և մարզ, որսորդությամբ զբաղվողներին։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Դիտումներ: 189 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more