Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Անդրկովկասյան մագլցող սահնօձ
11:31
Անդրկովկասյան մագլցող սահնօձ

Անդրկովկասյան մագլցող սահնօձ (լատ.՝ Elaphe hohenackeri), Հոհենակերի մագլցող սահնօձ, անդրկովկասյան սահնօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի օձ։ Տարբեր հետազոտողների կողմից դասվում էElaphe կամ Zamenis ցեղերին։

 

 

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմինը բարեկազմ է, երկարությունը՝ 24-85 սմ, պոչը՝ 4-5 անգամ կարճ։ էգերը խոշոր են արուներից։ Գլուխը թույլ է տարանջատված մարմնից և ծածկված է խոշոր, փայլուն վահանիկներով։ Աչքերը խոշոր են՝ դեղնավուն ծիածանաթաղանթով, բիբը՝ կլոր։ Գլխի վրա (աչքերից դեպի ներքև և դեպի հետ) ձգվում են մուգ զոլեր։ Մարմնի առջևի մասի թեփուկները հարթ են ու փայլուն, հետևի մասինը՝ թեթևակի կատարավոր։ Մեջքը մոխրագույն է կամ գորշավուն, մեջքի երկարությամբ՝ ծոծրակից մինչև պոչը, անցնում են մուգ շեկից սև խալերի 2 բավական նեղ շարքեր, որոնք տարանջատված են բարակ սպիտակավուն գծով։ Երբեմն 2 շարքի զույգ խալերը, ձուլվելով միմյանց, ձևավորում են լայնակի խալեր։ Գլուխը վերևից ծածկված է մանր սև կետիկներով, ծոծրակային հատվածում առկա են իրար հետ V-աձև ձուլված զույգ մուգ երկարավուն զոլեր։ Մուգ խալերի մեկական շարք է ձգվում նաև մարմնի կողմնային մակերեսներով։ Որովայնային մակերեսը մոխրագույն է կամ գրեթե սև՝ բազմաթիվ սև կետիկների միաձուլման հաշվին։ Սև գունավորում ունեն նաև ներքին ծնոտի առջևի վահանիկները։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է մանր ողնաշարավորներով (մողեսներկրծողներթռչուններ և նրանց ձվերը)։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբ։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Զուգավորումը՝ ապրիլ-մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից մինչև հուլիսի սկիզբ էգը դևում է 3-7 խոշոր ձու (47-52 X 10-16 մմ)։ Ձագերը ծնվում են հուլիսի վերջից։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Հայաստանում հանդիպում է ՇիրակիԱրմավիրիԱրագածոտնիԿոտայքիԱրարատիՎայոց ձորիՍյունիքի և Տավուշի մարզերի նախալեռներում ու լեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է չոր կիսաանապատային, չոր տափաստանային, լեռնատափաստանային, թփուտային ու չոր նոսրանտառային, գետամերձ անտառային բուսականությամբ և ժայռոտ ու քարքարոտ վայրերի տնկարկներում։

Պահպանություն[խմբագրել]

Պահպանության նպատակով, նաև սիրողների կողմից հաճախակի խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակներով։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Կծածը մարդու և ընտանի կենդանիների համար վտանգավոր չէ։ Օգտակար է.կրծողների թվաքանակի կարգավորող է։

Դիտումներ: 199 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more