11:30 Անդրկովկասյան լեռնային կուրամկնիկ |
Անդրկովկասյան լեռնային կուրամկնիկ (լատ.՝ Ellobius lutescens), համստերանմանների ընտանիքի դաշտամկների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանի։ Տարածված է ՀՀ կենտրոնական, հարավ-արևելյան մասերում (700-2500 մ բարձրություններում)։ Արտաքն կառուցվածք[խմբագրել]Մարմնի երկար, մինչև 128 մմ է, պոչինը՝ 18 մմ, կենդանի զանգվածը՝ միջինը 56 գ։ Մարմինը մոխրագույն է, գլուխը՝ դեղնավուն։ Ամենաբարձր խտությունը դիտվում է աշնանացանի և չօգտագործվող դաշտերում։ Ապրում է գետնափոր, երկու և ավելի մակարդակով, բարդ կառուցվածք ունեցող բնում, որը գետնի վրա հայտնաբերվում է բնից արտանետված հողակույտերի առկայությամբ։ Սննդառություն[խմբագրել]Սնվում է բույսերի արմատներով, սերմերով։ Ձմեռման համար բների կերային խցերում պահեստավորում է մինչև 5, 6 կգ պաշար։ Բազմացում և զարգացում[խմբագրել]Բազմանում է տարին 2-3 անգամ, յուրաքանչյուր անգամ ունենում է 3-6 ձագ։ Այս տեսակի մոտ հայտնաբերվել է սեռի ձևավորման տարօրինակ ձև և էգի, և արուի սեռական քրոմոսոմները X0 են, որը բերում է 50% սաղմնային մահացության։ Վարակակրությունը համաճարակաբանանական լուրջ նշանակություն չունի, քանի որ վարում է խիստ ստորգետնյա կյանք։ Մեծ վնաս է հասցնում հացաբույսերին։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |