Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Անդրկովկասյան անապատային մողեսիկ
11:28
Անդրկովկասյան անապատային մողեսիկ

Անդրկովկասյան անապատային մողեսիկ (լատ.՝ Eremias pleskei), Պլեսկեի անապատային մողեսիկ, անդրկովկասյան մողեսիկ, իսկական մողեսների ընտանիքի անապատային մողեսիկների (Eremias) ցեղի սողուն։ Որոշ հետազոտողների կողմից դասվում է Rhabderemias ենթացեղին կամ ցեղին։

 

 

Տարածվածություն[խմբագրել]

Հայաստանում տարածված է Արմավիրի և Արարատի մարզերում։ Բնակվում է կիսաանապատային բուսականությամբ ավազուտային կամ ոչ շատ քարքարոտ չոր վայրերում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 2, 5-5, 8 սմ է, պոչը՝ կրկնակի երկար։ Երիտասարդի մեջքը մուգ գորշ կամ շագանակագույն է՝ լավ արտահայտված 4 երկայնակի դեղնավուն զոլերով։ Պոչը մոխրագույն է։ Հասուն առանձնյակը բաց կամ մուգ գորշ է՝ թույլ արտահայտված դեղնավուն զոլերով։ Վերջույթների վերին մակերեսին կան ակնաձև դեղնավուն խալեր։ Փորիկը սպիտակ է։ Վտանգի դեպքում թաղվում է ավազի մեջ կամ թաքնվում թփերի հիմքում գտնվող բներում։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է մանր հոդվածոտանիներով ու բույսերով։ Օգտակար է. կարգավորում է միջատների թվաքանակը։ Ձմեռում է սեպտեմբերի վերջից ապրիլի սկիզբը։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-հունիսին։ Ձվադրում է 1-2 անգամ՝ հունիսից օգոստոսի սկիզբը։ Դնում է 3-4 (հաճախ՝ 2) ձու (14x8 մմ)։ Ձագերը ծնվում են հուլիսի կեսից սեպտեմբերի կեսերը։ Սեռահասուն են դառնում 1 տարեկանում։

Պահպանություն[խմբագրել]

Պահպանության նպատակով, նաև սիրողների կողմից հաճախակի խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակներով։

Դիտումներ: 167 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more