11:38 Անձրևաորդեր |
Անձրևաորդ (լատ.՝ Lumbricas terrestris), օղակավար որդերի տիպի սակավախոզանների դասի որդ։ Հայտնի է մոտ 1500 տեսակ։ Արտաքին կառուցվածք[խմբագրել]Մարմինը (երկարությունը՝ 30-150 սմ) կազմված է 80-300 օղակից (մետամերներ)։ Գույնը բաց մոխրագույն է կամ կարմիր։ Մաշկը հարուստ է լորձնային հյութ արտադրող գեղձային բջիջներով և մշտապես խոնավ է։ Շարժվում է խոզանների օգնությամբ, որոնք անզեն աչքով անտեսանելի են և տեղադրված են մարմնի հատվածների կողքերին։ Սննդառություն[խմբագրել]Ապրում է խոնավ հողերում։ Գիշերային կյանք է վարում, ցերեկը դուրս է գալիս միայն ուժեղ անձրևից հետո (այստեղից էլ անվանումը)։ Սնվում է բուսական մնացորդներով, գոմաղբով և այլն։ Բամացում և զարգացում[խմբագրել]Երկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։ Արյունատար համակարգը փակ է։ Անձրևորդը իր շարժումներով փխրեցնում է հողը, նպաստում բուս, մնացորդների քայքայմանը։ Վնասակար է. խոզերի թոքաճիճվային հիվանդությունների փոխանցող է։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |