Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Անապատային խածկտիկ
11:17
Անապատային խածկտիկ

Անապատային խածկտիկ (լատ.՝ Rhodopechys githaginea), սերինոսների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, Հայաստանում՝ հազվագյուտ։

 

 

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 12, 5 սմ է, թևերի բացվածքը՝ 25-28 սմ, կենդանի զանգվածը՝ 20 գ։ Արուի կտուցը հաստ է, վարդագույն, գլուխը՝ մոխրագույն։ Էգի փետրածածկը՝ մոխրագույն է, գլուխը, գոտկատեղը, պոչի հիմքը՝ վարդագույն երանգով։ Երիտասարդը դեղնամոխրագույն է՝ առանց վարդագույն երանգի։

Տարածվածություն[խմբագրել]

Հարմարված է կիսաանապատային, ժայռաելուստներով անջրդի, աղբյուրների հարևանությամբ, նոսր բուսականությամբ տարածքներին և ձեռք է բերել միջավայրի գույներին զարմանալի նմանություն, որի շնորհիվ անտեսանելի է գիշատիչների համար։ Առավոտյան և երեկոյան անապատային խածկտիկներն աղբյուրներ են այցելում զույգերով կամ սակավաթիվ խմբերով։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է սերմերով, հատապտուղներովանողնաշարավորներով։

Բնադրում[խմբագրել]

Բնադրում է ժայռաճեղքերում կամ գետնին։ Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից և ցողուններից։ Դնում է 10 մմ տրամագծով, բաց երկնագույն՝ կարմիր-դարչնագույն պտերով 4-6 ձու։ Անապատային խածկտիկները խառը երամներ են կազմում կարճամատ ճնճղուկի և մոնղոլական խածկտիկի հետ՝ աղբյուրներ այցելելիս։

Դիտումներ: 188 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more