11:21 Անապատային քարաթռչնակ |
Անապատային քարաթռչնակ (լատ.՝ Oenanthe deserti), ճանճորսների ընտանիքի թռչուն։ Հայաստանում պատահական չվահյուր է։ Արտաքին կառուցվածք[խմբագրել]Մարմնի երկարությունը 14-15 սմ է, թևերի բացվածքը՝ 24, 5-29 սմ։ Մարմինը վերևից միատարր բաց մոխրավունից դեղին-դարչնագույն է, թևերը և ունկընկալները՝ ավելի մուգ, հոնքը՝ բաց գույնի։ Մարմինը ներքևից բաց դարչնագույն-դեղին է, կոկորդը և ներքևապոչը՝ սպիտակավուն։ Ձմռան վերջին արուի փետուրների բաց երիզներն անհետանում են, և գլխի ստորին մասի սև հատվածը տարածվելով միաձուլվում է առավելապես սև թևերի հետ։ Տարավածությունը[խմբագրել]Նստում է քարերին կամ հողաթմբերին, գետնի վրա շարժվում է արագ թռչկոտելով։ Բնակվում է չոր տափաստաններում, կիսաանապատներում, հերկած դաշտերում։ Սնվում է անողնաշարավորներով։ Հայաստանում հայտնաբերվել է 1995-ին։ Կարիք ունի տարածման շրջանների, թվաքանակի, կենսակերպի ու վարքի դրսևորումների լրացուցիչ ճշգրտման։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |